Daily Archives: Մայիս 10, 2016

ՀՀ պաշտպանության նախարարը ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է հայ-ադրբեջանական շփման գծի վիճակը

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ Մայիս 10, 2016 21:57 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Continue reading

Պաշտպանության բանակի հրամանատարը հանդիպել է Անջեյ Կասպրշիկին

Լևոն Մնացականյանը հանդիպել է Անջեյ Կասպշիկին Մայիս 10, 2016 20:36 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 10-ին, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնել է ՊԲ կայքը: Continue reading

Աշխատանքային հարաբերությունների կարգավորման համար կամավորներին կարգավիճակ կտրվի

Մայիս 10, 2016 17:17 | RAZM.INFO - Կառավարությունը նախատեսում է կարգավիճակ սահմանել առաջնագիծ մեկնող կամավորների համար, որպեսզի նրանց տրվեն աշխատանքային երաշխիքներ: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Continue reading

Ապրիլյան մարտերի համար պարգևատրված զինծառայողների անունները և նրանց սխրանքների նկարագրությունը

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող պաշտոնյաները՝ պարգևատրված զինծառայողների հետ Մայիս 10, 2016 13:58 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ապրիլի 2-5-ը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակը (մի մասը): Continue reading

Թուրքիայի բանակի թվակազմը նվազել է, ժանդարմերիայինը՝ ավելացել. աղյուսակ (մայիս 2016թ.)

Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության հատուկ գործողությունների ստորաբաժանում Մայիս 10, 2016 11:52 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը մայիսի 4-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 613.419 է, ինչը շուրջ 20 հազարով պակաս է հունվարին հրապարակված ցուցանիշից (633.056), սակայն շուրջ 3 հազարով ավել մարտին հրապարակվածից (610.095): ԶՈւ անձնակազմում նշված 613.419-ից 51.923-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 561.496-ը` զինվորականներ: Continue reading

Մայիսի լույս 10-ի գիշերը հակառակորդը կրակել է հրազենով և ականանետներով

Ականանետային կրակ ՊԲ հրետանային ստորաբաժանումների զորավարժության ժամանակ Մայիս 10, 2016 9:27 | RAZM.INFO - Մայիսի լույս 10-ի գիշերը Արցախի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Հակառակորդը շարունակել է հրաձգային զինատեսակներով և 60 ու 82 մմ ականանետներով խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Continue reading