Daily Archives: Ապրիլ 19, 2016

Հայաստան է ժամանել Ուկրաինայի ՊՆ հակաականային գործունեության պատվիրակությունը

ՀՀ ՊՆ տեղակալ Արա Նազարյանն ընդունել է Ուկրաինայի ՊՆ պատվիրակությանը Ապրիլ 19, 2016 21:09 | RAZM.INFO - Ապրիլի 18-ից 22-ը հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի ՊՆ պատվիրակությունը` շրջակա միջավայրի անվտանգության և հակաականային գուծունեության վարչության պետ Մաքսիմ Կոմիսարովի գլխավորությամբ: Continue reading

ՀՀ նախագահն Արցախում պարգևատրել է ապրիլյան մարտերի մասնակից զինծառայողներին (ցուցակ)

Նախագահ Սարգսյանը և նրան ուղեկցող պաշտոնյաները՝ պարգևատրված զինծառայողների հետ Ապրիլ 19, 2016 19:45 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 19-ին, այցելել են ՊԲ զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների: Continue reading

Ադրբեջանի նախագահը «ազգային հերոսի» կոչում է տվել անանուն զինվորականների

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն Ապրիլ 19, 2016 19:06 | RAZM.INFO - Այսօր` ապրիլի 19-ին, Ադրբեջանի նախագահի հրամանագրով ապրիլի 2-5-ին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» պահպանման համար տարբեր գերատեսչական մեդալներով, շքանշաններով և նույնիսկ «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչումով պարգևատրվել են բազմաթիվ զինծառայողներ, որոնց անունները, սակայն, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հրապարակել: Continue reading

[Թարմացված] Ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ մեկ փոխգնդապետ

Ադրբեջանի ԶՈւ սպանված հատուկջոկատային փոխգնդապետ Ախունդով Սենան Թահիր օղլուն (Axundov Sənan Tahir oğlu) Ապրիլ 19, 2016 15:44 | RAZM.INFO - Երեկ ապրիլի 18-ին, ՊԲ հարավային դիրքերի ուղղությամբ` ադրբեջանական կողմում, ականի վրա պայթյունից մահացել է այդ երկրի ԶՈւ փոխգնդապետ Ախունդով Սենան Թահիր օղլուն (Axundov Sənan Tahir oğlu):  Continue reading

Թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 19, 2016 13:38 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը: Continue reading

ՀՀ նախագահը խորհրդակցել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Ապրիլ 19, 2016 11:36 | RAZM.INFO - Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ ապրիլի 18-ի երեկոյան, Արցախի ղեկավար Բակո Սահակյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ: Continue reading

Հակառակորդի կրակոցներին հայկական կողմը պատասխանել է խիստ անհրաժեշտության դեպքում

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում Ապրիլ 19, 2016 10:12 | RAZM.INFO - Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներով հիմնականում անկանոն կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Continue reading