Daily Archives: Ապրիլ 4, 2016

Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի ինքնություն

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Օրուջով Մյուշվիք Արիֆ օղլու (Müşviq Arif oğlu Orucov) Ապրիլ 4, 2016 23:40 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 4-ին, ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի դարձավ Ադրբեջանի զինված ուժերի ևս մեկ սպանված զինծառայող ինքնությունը՝  Օրուջով Մյուշվիք Արիֆ օղլու (Müşviq Arif oğlu Orucov): Սպանվել է Թարթառի շրջանում տեղի ունեցող մարտերում: Continue reading

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի ինքնությունը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բայրամով Սարխան Օգթայ օղլու Ապրիլ 4, 2016 23:15 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 4-ին, ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի դարձավ Ադրբեջանի զինված ուժերի ևս մեկ սպանված զինծառայող ինքնությունը՝ Բայրամով Սարխան Օգթայ օղլուն (Bayramov Sərxan Oqtay oğlu): Նա սպանվել է Թարթառի շրջանում տեղի ունեցող մարտերում: Continue reading

Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` Էլվան Հուսեյնովի ինքնությունը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ալվան Հուսեյնով Ապրիլ 4, 2016 22:57 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 4-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի Էլվան Հուսեյնովի (Hüseynov Əlvan Qafar oğlu) ինքնությունը: Continue reading

Հերթական մարտական կորուստը ադրբեջանական բանակում

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գաիբով Էլվին Սադրադդին օղլու: Նկարը՝ ANS press գործակալության Ապրիլ 4, 2016 21:53 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 4-ին,  սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 27 տարեկան Գայըբով Էլվին Սադրադդին օղլուն (Elvin Sədrəddin oğlu Qayıbov): Զինծառայողը սպանվել է Ֆիզուլիում տեղի ունեցող մարտերի ժամանակ: Continue reading

Պաշտպանության բանակը զգուշացնում է Ադրբեջանի ղեկավարությանը

Ապրիլ 4, 2016 21:48 | RAZM.INFO - Արցախի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված ՏՕՍ-1Ա ծանր հրանետներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Continue reading

Մարտերում ադրբեջանցի սպա է սպանվել

Ադրբեջանի ԶՈւ սպանված փոխգնդապետ Օրուջով Ռագուֆ Ջահանգիր օղլու (Orucov Raqub Cahangir oğlu) Ապրիլ 4, 2016 21:39 | RAZM.INFO - Այսօր` Թարթառի շրջանում տեղի ունեցող մարտերի ժամանակ, սպանվել է Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ, 1968-ին ծնված Օրուջով Ռագուֆ Ջահանգիր օղլու (Orucov Raqub Cahangir oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական Modern.az լրատվական կայքը: Փոխգնդապետը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից էր:  Continue reading

Ադրբեջանի բանակի կորուստները մարտերի 4 օրերի ընթացքում

Ապրիլ 4, 2016 21:37 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի՝ մարտերի քառօրյա հրապարակումների հիման վրա Ռազմինֆոն հավաքել է մարտերի 4 օրերի ընթացքում ադրբեջանական կողմի կորուստները: Դրանք են. Continue reading

Հայկական բանակի կորուստները մարտերի 4 օրերի ընթացքում

Թիրախի խոցումը ՊԲ տանկային ստորաբաժանումներից մեկի հարձակողական զորավարժության ժամանակ Ապրիլ 4, 2016 21:25 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 4-ին, Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ Պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտարարել է հայկական ուժերի կորուստները: Continue reading

Նախագահ Սարգսյանը զինվորական հոսպիտալում տեսակցել է առաջնագծում վիրավորված զինծառայողներին

Նախագահը տեսակցում է առաջնագծում վիրավորված զինծառայողին Ապրիլ 4, 2016 17:31 | RAZM.INFO - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր`ապրիլի 4-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Continue reading

Դավիթ Տոնոյանը Իրանի ռազմական կցորդի հետ պարզաբանել է Իրանի տարածքում ընկած հրթիռների հարցը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Հոսեին Շեյխին Ապրիլ 4, 2016 17:27 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հրավիրել և պաշտպանության նախարարությունում ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին: Continue reading