Monthly Archives: Ապրիլ 2016

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են զորքերի մարտական կիրառման նախապատրաստման հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ Ապրիլ 30, 2016 18:41 | RAZM.INFO - Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի՝ զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպման, զորքերի մարտական կիրառման նախապատրաստման և տեխնիկական ապահովման հարցերին նվիրված նիստ։ Continue reading

Ադրբեջանը շարունակում է գաղտնի պահել իր «հերոսներին»

«Ադրբեջանի ազգային հերոսի» կոչմանն արժանացած «անհայտ» փոխգնդապետ Հեմիդով Շյուքյուր Նարիման օղլու (Həmidov Şükür Nəriman oğlu) Ապրիլ 30, 2016 18:03 | RAZM.INFO - Ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով ապրիլի 2–5-ի մարտերի բազմաթիվ մասնակիցներ են պարգևատրվել, ոմանք նույնիսկ «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում ստացել։ Այնուամենայնիվ պարգևատրվածների պաշտոնական ցուցակ մինչ օրս չի հրապարակվել Continue reading

Ապրիլի լույս 30-ի գիշերը հակառակորդի կրակոցներից ՊԲ երկու զինծառայող է զոհվել

Ապրիլ 30, 2016 11:07 | RAZM.INFO - Ապրիլի լույս 30-ի գիշերն Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է կրակել, ինչի հետևանքով հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ստացած վիրավորումներից զոհվել են ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.): Continue reading

ՀՀ ՊՆ-ն հերքում է, որ Վրաստանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Օհանյանի հետ

Վրաստանի պաշտպանության նախարարը տարածել է Haqqin-ի նյութը Ապրիլ 29, 2016 19:14 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Razm.info-ի հետ զրույցում հերքեցին ադրբեջանական մամուլում նույն օրը տարածված հաղորդագրությունը, թե «Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ»։ Continue reading

Բակո Սահակյանն Ասկերանում քննարկել է պատերազմի հետևանքները

Բակո Սահակյանի անցկացրած խորհրդակցությունն Ասկերանում Ապրիլ 29, 2016 17:50 | RAZM.INFO - Արցախի ղեկավար Բակո Սահակյանն ապրիլի 29-ին այցելել է Ասկերանի շրջան և խորհրդակցություն անցկացրել ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Continue reading

Գիշերը թշնամին կրակել է նռնականետներով և ականանետներով

Ականանետային կրակ ՊԲ հրետանային ստորաբաժանումների զորավարժության ժամանակ Ապրիլ 29, 2016 9:19 | RAZM.INFO - Ապրիլի լույս 29-ի գիշերն Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև 60 մմ (19 արկ), 82 մ (128 արկ), 120 մմ (5 արկ) ականանետներ, ՌՊԳ-7 (2 արկ), ՍՊԳ-9 (2 արկ) ու ԱԳՍ-17 (27 արկ) նռնականետներ: Continue reading

Ներկայացրել են զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնության տրամադրման աշխատանքները

ՀՀ կառավարության՝ 2015թ. փետրվարի 26-ի նիստը Ապրիլ 28, 2016 22:08 | RAZM.INFO - Այսօր` ապրիլի 28-ին, ՀՀ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ապրիլի սկզբի մարտերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Continue reading

Ադրբեջանի զինուժը կրակել է ՊԲ հյուսիսարևելյան դիրքերին

Դ-30 հաուբից Ապրիլ 28, 2016 21:47 | RAZM.INFO - Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը: Ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերով վերսկսել է Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը արկակոծումը: Continue reading

[Թարմացված] ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի բնակավայրերի մոտ հրետանու տեղակայման լուսանկարներ

Ադրբեջանի հրետանու դիրքերը ադրբեջանական Քյուրդլյար բնակավայրի մոտ: Ձախից՝ Google Earth քարտեզում, աջից՝ ՊԲ տեսանյութում (պարզ լինելու համար քարտեզի վրա ավելացրել ենք նույնանման նշաններ) Ապրիլ 28, 2016 16:29 | RAZM.INFO - Թարմացում. ՊԲ կայքում հրապարակված լուսանկարներում տեղորոշելով ադրբեջանական հրետանու դիրքերը՝ Ռազմինֆոն բացահայտեց հետևյալը: Եթե Զանգիշալը, Չեմենլի գյուղերի մոտ տեղակայված ադրբեջանական հրետանին առցանց քարտեզներում չի երևում, որովհետև Google Map (Google Earth) գործիքների արբանյակային լուսանկարներն արդեն հնացած են, ապա Քյուրդլյար գյուղի մոտ տեղակայված դիրքերն անգամ այդ հնացած քարտեզներում են երևում, ինչը անհերքելի է դարձնում փաստը, որ Ադրբեջանը հրետանի է տեղակայել սեփական բնակավայրի մոտ՝ թիրախ դարձնելով իր իսկ քաղաքացիներին: Continue reading

Հայաստան է բերվել «Տանկային բիաթլոն-2014» մրցույթում հայ տանկիստների նվաճած Տ-90Ս տանկը

Հայ տանկիստների նվաճած Տ-90 Ս տանկը Հայաստանում է Ապրիլ 28, 2016 11:46 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը: Continue reading