Daily Archives: Նոյեմբեր 18, 2015

Իրանում ահաբեկչական խումբ է բացահայտվել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ Նոյեմբեր 18, 2015 22:05 | RAZM.INFO - Նոյեմբերի 18-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում երկրի Քերմանշահ նահանգի սահմանային տարածքներում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման անդամներ։ Continue reading

Գերմանիան 130-ով մեծացնելու է Աֆղանստանում իր զորախմբի կազմը

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Աֆղանստանում ծառայող գերմանացի զինծառայողների հետ Նոյեմբեր 18, 2015 20:56 | RAZM.INFO - Գերմանիայի կառավարությունը որոշել է մեծացնել «Վճռական աջակցություն» ծրագրի շրջանակներում աֆղանական ուժայիններին մարզելու նպատակով Աֆղանստանում գտնվող գերմանական զորախմբի կազմը: Նոյեմբերի 18-ին նման որոշում է ընդունել Գերմանիայի կառավարությունը: Continue reading

Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայի քրդական ուժերի դիրքերին

YPG-ի քրդական ջոկատներ Նոյեմբեր 18, 2015 20:06 | RAZM.INFO - Նոյեմբերի 18-ին Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը» (YPG) մեղադրել է Թուրքիայի զինված ուժերին՝ Սիրիայի քրդերի վերահսկողության ներքո գտնվող Թել Աբյադ քաղաքի քրդական դիրքերի վրա կրակելու համար։ Continue reading

Չհայտարարված ևս մեկ կորուստ Ադրբեջանի բանակում

Մահացած զինծառայող Նուրլան Քերիմով Նոյեմբեր 18, 2015 17:46 | RAZM.INFO - Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում Ռազմինֆոյին հաջողվել է  պարզել Ադրբեջանի զինված ուժերի՝ մահացած ևս մեկ զինծառայողի մասին։ Ընդ որում, զինծառայողի մահվան մասին չեն հայտնել ո´չ այդ երկրի ՊՆ-ն , ո´չ էլ ադրբեջանական լրատվամիջոցները։ Continue reading

Հայաստանում 102-րդ ռազմաբազան համալրել է 700 զինծառայող

102-րդ ռազմաբազան համալրած ՌԴ ԶՈւ նորակոչիկները։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության Նոյեմբեր 18, 2015 16:30 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայում համալրում է։ Ռուսաստանի ուսումնական տարբեր հաստատությունների, ինչպես նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորամասերից աշնանային զորակոչի շրջանակներում Հայաստան է ժամանել 700 զինծառայող։ Continue reading

Ադրբեջանը վերադարձրել է այս տարվա մարտին սահմանն անցած ՊԲ պայմանագրային զինծառայողին

Կարմիր խաչի երևանյան գրասենյակ Նոյեմբեր 18, 2015 15:07 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Արցախ է վերադարձվել այս տարվա մարտի 22-ին ադրբեջանական կողմն անցած շարքային-պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը։ Զինծառայողը վերադարձվել է Արցախի Բաշ Քարվյանդ գյուղի մոտակայքում։ Continue reading

Ռամզան Աբդուլատիպով. «Դաղստանում այժմ հաշվվում է 30-40 ընդհատակյա զինյալ»

Կովկասի հանրապետությունների քարտեզ Նոյեմբեր 18, 2015 13:34 | RAZM.INFO - Նոյեմբերի 17-ին Դաղստանի նախագահ Ռամզան Աբդուլատիպովը ռուսաստանյան «Գովորիտ Մոսկվա» ռադիոընկերության ենթերում խոսել է այդ հանրապետությունում զինյալների թվի ու ուժայինների կատարած աշխատանքի մասին՝ նշելով, որ մեկ ու կես տարվա ընթացքում Դաղստանում ահաբեկչություն չի եղել։ Continue reading

ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային կարող է վաճառել 1.29 մլրդ ԱՄՆ դոլարի սպառազինություն

JDAM սարքավորումների համակարգեր Նոյեմբեր 18, 2015 13:21 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Սաուդյան Արաբիային 1.29 միլիարդ ամերիկյան դոլարի «օդ-մակերևույթ» տիպի ավիառումբեր վաճառելու հնարավորութունը։ Continue reading

Ռուսաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն Սիրիայում հակաահաբեկչական պայքարում

Նոյեմբեր 18, 2015 12:02 | RAZM.INFO - Նոյեմբերի 17-ի երեկոյան Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը հեռախոսով զրուցել են միջազգային ահաբեկչության դեմ երկկողմ և բազմակողմ համագործակցության ակտիվացման մասին: Continue reading

ԱՄՆ-ն և Թուրքիան կամրացնեն թուրք-սիրիական սահմանը՝ ԻՊ մատակարարումը կտրելու համար

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին Նոյեմբեր 18, 2015 10:35 | RAZM.INFO - ԱՄՆ-ն Թուրքիայի հետ համատեղ գործողություն է սկսում Թուրքիայի հետ սիրիական սահմանը անվտանգ դարձնելու ուղղությամբ, որպեսզի դրանով փակի «Իսլամական պետություն» խմբավորման մատակարարման ուղիներից մեկը։ Continue reading