Daily Archives: Նոյեմբեր 17, 2015

ՌԴ օդուժը ԻՊ-ի դիրքերի խոցման համար ներգրավել է ռազմավարական ռմբակոծիչներ (վիդեո)

ՏՈւ-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ. ՌԴ ԶՈւ Նոյեմբեր 17, 2015 19:54 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված Սիրիայում ՌԴ բանակի գործողությունենրին, որի ժամանակ հայտարարվել է ԻՊ-ի ենթակառուցվածքի ոչնչացման՝ մշակված նոր մարտավարության մասին։ Continue reading

Իրանի զինված ուժերը սկսել են երկօրյա զորավարժություն

Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի Տ-72 տանկը «Մուհամմեդ Մարգարե 3» զորավարժության ժամանակ: Լուսանկարը «Թասնիմ» գործակալության Նոյեմբեր 17, 2015 18:33 | RAZM.INFO - Իրանի բանակի ցամաքային զորքերի ստորաբաժանումներն այսօր՝ նոյեմբերի 17-ին, երկրի հյուսիսարևելյան շրջաններում սկսել են «Մուհամեդ Մարգարե 3» զորավարժությունը, որին ներգրավված են հրետանային, զրահատանկային, հետևակային ստորաբաժանումներ, օդուժ և անօդաչու թռչող սարքեր: Continue reading

Թուրքիայում անցկացվելու է «Եվրասիական աստղ-2015» զորավարժությունը

«Հարավարևելյան եվրոպական բրիգադի» գլխավորած Seven Stars-2014 զորավարժությանը մասնակցող համտեղ զորքերը։ Նոյեմբեր 17, 2015 17:59 | RAZM.INFO - Նոյեմբերի 18-ից 26-ը Թուրքիայում ԶՈւ 1-ին բանակի 3-րդ կորպուսի հրամանատարությունը անցկացնելու է «Եվրասիական աստղ-2015» (Eurasian Star-2015) զորավարժությունը։ Վարժանքները անցկացվելու են Ստամբուլ և Իզմիր քաղաքներում։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։ Continue reading

Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտոնից և զինծառայությունից ազատվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

ՌԴ ԶՈւ բանակի գեներալ Արկադի Բախին Նոյեմբեր 17, 2015 17:24 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով այդ երկրի պաշտպանույան նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, ինչպես նաև զինծառայությունից ազատվել է բանակի գեներալ Արկադի Բախինը։ Continue reading

Ադրբեջանում Իրանի դեսպանը հանդիպել է պաշտպանության նախարար Հասանովին

Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը ընդունել է ԻԻՀ-ի դեսպանին։ Նոյեմբեր 17, 2015 17:17 | RAZM.INFO - Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհսյուն Պաքային։ Continue reading

Եգիպտոսում ՌԴ ինքնաթիռի անկումն ահաբեկչություն էր, ՌԴ-ն խստացնում է հակաահաբեկչական պայքարը

Եգիպտոսում վթարված ռուսաստանյան ուղևորատար ինքնաթիռի մնացորդները Նոյեմբեր 17, 2015 14:22 | RAZM.INFO - Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անցկացրած խորհրդակցության ժամանակ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետը հայտնել է, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում ռուսաստանյան ինքնաթիռի անկման պատճառը եղել է ահաբեկչությունը: Continue reading

ՀՀ ԶՈւ գնդային զորավարժությանը ներգրավվել է մեծաքանակ պահեստազոր

Զորավարժության մեկնարկը տրվում է Մ-46 հրանոթների կրակով Նոյեմբեր 17, 2015 13:17 | RAZM.INFO - Նոյեմբերի առաջին կեսին «Բաղրամյան» զորավարժարանում ճամբարային հավաք են անցկացրել ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները: Նոյեմբերի 10-ին հավաքը եզրափակվել է գնդային մարտավարական զորավարժության եզրափակիչ կրակային փուլով: Continue reading

Վրաստանի վարչապետը հրավիրել է պետանվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի նիստ

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը Նոյեմբեր 17, 2015 12:33 | RAZM.INFO - Նոյեմբերի 18-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով այժմ Բրյուսելում է, հրավիրել է կառավարությանն առընթեր պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու են այդ երկրի անվտանգությանն ուղղված հարցեր։ Continue reading

Ադրբեջանում է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Զալիհ Զեքի Չոլաք Նոյեմբեր 17, 2015 11:29 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքին։ Continue reading

ՀՀ-ում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի սպաները ծանոթանում են «Օրլան-10» ԱԹՍ-ներին

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանման զինծառայողները վարժանքներ են անցկացնում, (արխիվ) Նոյեմբեր 17, 2015 11:16 | RAZM.INFO - Հայաստանի «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում սկսվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի դասակի և վաշտի օղակների սպաների վերապատրաստման դասընթացները, որոնց ընթացքում զինծառայողները հմտանալու են բարձրեռնային պայմաններում համազորային մարտի անցկացման մեջ Continue reading