Daily Archives: Նոյեմբեր 13, 2015

Ադրբեջանում Բելառուսի նորանշանակ դեսպանը հանդիպել է պաշտպանական արդյունաբերության նախարարին

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը ընդունել է Բելառուսի դեսպանին։ Նոյեմբեր 13, 2015 20:49 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ընդունել է այդ երկրում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գենադի Ախրամովիչին։ Continue reading

Ադրբեջանի սահմանապահ պետծառայության ղեկավարը մի շարք հանդիպումներ է ունեցել Աստանայում

Ադրբեջանը մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 74-րդ նիստին։ Նոյեմբեր 13, 2015 20:36 | RAZM.INFO - Նոյեմբերի 11-ից 12-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի գլխավորած պատվիրակությունը որպես դիտորդ մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 74-րդ նիստին։ Continue reading

Քրդական փեշմերգեն ազատագրել է Սինջարը

Փեշմարգայի մարտիկները տոնում են ԻՊ-ի դեմ հաղթանակը Սինջարում։ Նկարը՝ BBC-ի Նոյեմբեր 13, 2015 17:30 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հյուսիսային Իրաքի քրդական զինուժը` փեշմերգեն, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրել է  Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջար քաղաքը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Continue reading

Հետմահու պարգևատրվել են ՊԲ զոհված զինծառայողները

Արցախի «Մարտական ծառայություն» մեդալ Նոյեմբեր 13, 2015 17:10 | RAZM.INFO - Բակո Սահակյանի՝ նոյեմբերի 13-ի հրամանագրերով՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողներ, շարքայիններ Միքայել Թորոսյանը և Վահե Վանոյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ Continue reading

Նախագահի հրամանագրով փոխվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը

ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ-ի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյան Նոյեմբեր 13, 2015 16:19 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ստորագրել է հրամանագիր՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելով գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պաշտոնը։ Continue reading

Թուրք-քրդական բախումներում կան տասնյակ սպանվածներ, վիրավորներ և ձերբակալվածներ

Իզմիրում HDP-ի 16 կին անդամ է ձերբակալվել։ Նկարը՝ Դողան լրատավական գործակալության Նոյեմբեր 13, 2015 15:51 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Էրջիշ գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև բախման ընթացքում սպանվել է մեկ թուրք զինծառայող, վիրավորվել՝ ևս երեքը։ Continue reading

Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից

Աֆղանստան մեկնող ադրբեջանցի խաղաղապահներ Նոյեմբեր 13, 2015 12:54 | RAZM.INFO - Ադրբեջանի զինծառայողների 21 հոգանոց հերթական խումբը, որը ՆԱՏՕ-ի՝ 2015-ի հունվարին մեկնարած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում, ռոտացիայի շրջանակներում վերադարձել է Ադրբեջան։ Continue reading

Պաշտոնական առաջին այցով Ճապոնիայում է Վրաստանի պաշտպանության նախարարը

Վրաստանի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները հուշագրի ստորագրման ժամանակ Նոյեմբեր 13, 2015 12:37 | RAZM.INFO - Նոյեմբերի 10-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին պաշտոնական առաջին այցով մեկնել է Ճապոնիա, որտեղ այդ երկրի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի հետ ստորագրել է երկու երկրների ՊՆ-ների միջև համագործակցության հուշագիր։ Continue reading

[Լրացված] Պաշտպանության բանակում հակառակորդի գնդակից զոհվել է 2 զինծառայող

Նոյեմբեր 13, 2015 11:32 | RAZM.INFO - Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից մահացել են զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):  Continue reading