Daily Archives: Նոյեմբեր 9, 2015

Ադրբեջանցի զինծառայողն «ինքնասպան է եղել»՝ 3 անգամ կրակելով իր մեջքին

Սպանված զինծառայող Սիրաջլը Մեհեմմեդ Մալիք օղլուն Նոյեմբեր 9, 2015 20:17 | RAZM.INFO - Նոյեմբերի 9-ին, օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ 1996-ին ծնված և 2015-ի ապրիլին զորակոչված զինծառայող Սիրաջլը Մեհեմմեդ Մալիք օղլուի (Siraclı Məhəmməd Malik oğlu) մահվան դեպքի առթիվ Ղազախի շրջանի զինդատախազությունն անցկացնում է հետաքննություն Continue reading

Ադրբեջանի ՊՆ. հայ-ադրբեջանական սահմանն անցնելիս ձերբակալվել է ՀՀ քաղաքացի

Նոյեմբեր 9, 2015 18:45 | RAZM.INFO - Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում ադրբեջանցի զինծառայողները, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, ձերբակալել են հայկական կողմից Ադրբեջան անցած, ՀՀ Նոյեմբերյանի շրջանի բնակչուհի Լուսինե Ղուկասի Աբովյանին (ծնված 1942 թվականին): Continue reading

Դաղստանում սպանվել է Մախաչկալայի զինված խմբավորման պարագլուխը

ՌԴ ուժայիններ Նոյեմբեր 9, 2015 18:36 | RAZM.INFO - Նոյեմբերի 7-ին Դաղստանում Նովիյ Խուշետ ավանում սպանվել էին երկաթգծային կայարանում աշխատող 2 աշխատակից։ Դրանից հետո Մախաչկալայի Լենինսկի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել՝ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու համար։ Continue reading

Թուրքիայի արևելքում շարունակվում են թուրք-քրդական բախումները

PKK-ի զինյալների հարձակման հետևանքով վնասվել է Ջիզրեի պետական հիվանդանոցի շենքը։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության Նոյեմբեր 9, 2015 16:23 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում PKK-ի զինյալները հրազենով և նռնականետներով հարձակվել են ոստիկանական զրահապատ մեքենայի վրա։ Այս մասին հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։ Continue reading

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ին միանալ պատրաստվող 14 ադրբեջանցի

Անկարայի գործով ձերբակալվել է ևս երեք մարդ։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության։ Նոյեմբեր 9, 2015 13:53 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանության իրականացրած հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է 38 օտարերկրացի, այդ թվում՝ 14 ադրբեջանցի, ովքեր փորձում էին հատել թուրք-սիրիական սահմանը Continue reading

Իրանն ու Ռուսաստանը կնքել են Ս-300 համակարգերի մատակարարման նոր պայմանագիրը

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր Նոյեմբեր 9, 2015 13:30 | RAZM.INFO - Ռուսաստանը Իրանին Ս-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու համար արդեն կնքել է նոր պայմանագիր, ինչի մասին հայտարարել է ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կոնցերնի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը Continue reading

ԻՊ դեմ պայքարի նպատակով Իտալիան մեծացնում է իր զինծառայողների թիվն Իրաքում

Tornado կործանիչ, Իտալիայի ՌՕՈւ Նոյեմբեր 9, 2015 12:40 | RAZM.INFO - Իտալական կառավարությունը որոշել է մեծացնել իր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ԱՄՆ-ի համակարգած առաքելության շրջանականերում իրականացվող իտալական Prima Parthica գործողության համար Իրաքում գտնվող զինծառայողների թիվը։ Continue reading

ԱՄՆ F-15C կործանիչները ժամանել են Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա

F-15C կործանիչ Նոյեմբեր 9, 2015 12:07 | RAZM.INFO - ԱՄՆ ռազմօդային ուժերը 6 միավոր F-15C կործանիչ են ուղարկել Թուրքիայի հարավային Ադանա քաղաքի «Ինջիրլիք» ռազմաբազա։ Կործանիչները Թուրքիա են ժամանել Մեծ Բրիտանիայի ռազմօդային ուժերի 48-րդ Fighter Wings ռազմաբազայից։ Continue reading

Գերմանիան իր արբանյակային տվյալները կարող է կիսել ՆԱՏՕ գործընկերների հետ

3D քարտեզի օրինակ Նոյեմբեր 9, 2015 11:56 | RAZM.INFO - Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է 35 գործընկեր պետությունների հետ կիսել իր արբանյակային տվյալները՝ ռազմական նպատակով: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Defense News լրատվակայքը՝ գերմանական Der Spiegel-ին հղումով: Continue reading

[Լրացված] Չհայտարարված ևս մեկ կորուստ Ադրբեջանի բանակում

Սպանված զինծառայող Սըրաջլը Մեհեմմեդ Մորիս օղլու Նոյեմբեր 9, 2015 1:21 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերում, հավանաբար օրերս, գրանցվել է զինծառայողի մահվան հերթական դեպքը, տեղեկությունը որի մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում դեռևս տեղ չի գտել։ Continue reading