Daily Archives: Նոյեմբեր 6, 2015

Իրանի պատվիրակներն այցելել են Ռուսաստանի՝ Ս-300 համակարգերն արտադրող «Ալմազ-Անթեյ» գործարան

Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» ընկերության Ս-300ՊՄՈւ-2 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգի տարրերը՝ (ձախից աջ) ռադիոտեղորոշման ռադարը, ղեկավարման կայանը և հրթիռների արձակման կայանը Նոյեմբեր 6, 2015 20:45 | RAZM.INFO - Նոյեմբերի 5-ին Իրանի պատվիրակությունը Ռուսաստանում այցելել է հակաօդային պաշտպանության միջոցներ, մասնավորապես նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրներ արտադրող «Ալմազ-Անթեյ» ընկերություն: Continue reading

ԱՄՆ ռազմանավն այցելել է Թուրքիա՝ զորավարժություն անցկացնելու

ԱՄՆ-ի Donald Cook բալիստիկ հրթիռակիր նավը Նոյեմբեր 6, 2015 19:37 | RAZM.INFO - Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 21-ը Թուրքիայի՝ Մարմարա ծովի Աքսազ ռազմածովային բազա է այցելել ԱՄՆ-ի Donald Cook բալիստիկ հրթիռակիր նավը, որը Doğu Akdeniz-2015 («Արևելյան Միջերկրական ծով-2015») զորավարժությանը մասնակցելու համար հոկտեմբերի 30-ին  դուրս է եկել ռազմածովային բազայից։ Continue reading

ՀՀ նախագահը խոսել է Կոտայքում ռազմարդյունաբերական գործարանների հնարավոր վերաբացման մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը Կոտայքի մարզի ղեկավարության հետ Նոյեմբեր 6, 2015 19:03 | RAZM.INFO - Նոյեմբերի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցել է Կոտայքի մարզի ղեկավարության հետ և, ի թիվս այլ հարցերի, խոսել նաև մարզի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների վերաբացման հնարավորության մասին: Continue reading

Բակո Սահակյանը ստորագրել է ձմեռային զորակոչի հրամանագիրը

Ժպտացող զինվոր Նոյեմբեր 6, 2015 18:14 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Continue reading

Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են Ադրբեջանի ՌԾՈւ ռազմակայան

Օտարերկրյա ռազմական կցորդների այցը ՌԾՈւ ռազմաբազա Նոյեմբեր 6, 2015 17:36 | RAZM.INFO - Նոյեմբերի 5-ին Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են երկրի ԶՈւ ռազմածովային ուժերի համեմատաբար վերջերս շահագործման հանձնված գլխավոր ռազմակայանում, որտեղ ծանոթացել են ծառայության կազմակերպմանն ու ռազմակայանի գործունեությանը։ Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է հստակ պատասխան

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին Նոյեմբեր 6, 2015 15:30 | RAZM.INFO - Ամերիկյան The Wall Street Journal թերթն իր նոյեմբերի 4-ի համարում հրապարակել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի նամակը՝ վերնագրված «Վրաստանն Արևմուտքից ազդանշանի է սպասում»։ Նամակում Խիդաշելին խոսում է ՆԱՏՕ-ին անդամակցության ու այդ ճանապարհին Ռուսաստանի որևէ դերակատարության բացառման մասին։ Continue reading

Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, նոյեմբերի 6

Էլազիղում պարետային ժամ է։ Նկարը՝ IMCTV լրատվական կայքի Նոյեմբեր 6, 2015 12:13 | RAZM.INFO - Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ նոյեմբերի 6-ին՝ ժամը 21:13-ի դրությամբ սպանվել է 8 ուժային, PKK-ի 126 զինյալ, վիրավորվել է 1 ուժային, ձերբակալվել է 6 քաղաքացիական, հանձնվել է PKK-ի 10 զինյալ: Continue reading

Թուրքիան ծրագրում է Իրաքի տարածքում գործողություններ իրականացնել ԻՊ-ի դեմ

Թուրքիայի արտգործնախարար Սինիրլօղլուն և Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին: Նոյեմբեր 6, 2015 11:20 | RAZM.INFO - Նոյեմբերի 4-ին՝ Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում անցկացված ֆորումի ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանը միշտ կռվել է ընդդեմ ԻՊ-ի և շարունակում է պայքարը նրանց դեմ: Continue reading