Daily Archives: Հոկտեմբեր 5, 2015

Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ ՊՆ կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալին

Սեյրան Օհանյանի հանդիպումն ամերիկյան պատվիրակության հետ Հոկտեմբեր 5, 2015 20:04 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկիին։ Continue reading

ՀՀ ՊՆ-ում ընդունել են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հարցերով ԵԽ պատվիրակությանը

Կենտրոնում՝ ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը։ Ձախից՝ ՌՈ պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը Հոկտեմբեր 5, 2015 19:19 | RAZM.INFO - Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակության անդամներին։ Continue reading

Նախիջևանում մեկնարկել է ադրբեջանական զինուժի հրամանատարաշտաբային զորավարժություն

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը ծանոթանում է զորավարժության պլանին. 2015-ի փետրվար Հոկտեմբեր 5, 2015 18:51 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Նախիջևանի առանձին համազորային բանակում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որը տևելու է 3 օր և ավարտվելու է հոկտեմբերի 8-ին։ Continue reading

Վրաստանում զինծառայող է մահացել

Վրաստանի պաշտպանության նախարարության շենքը Հոկտեմբեր 5, 2015 18:50 | RAZM.INFO - Հոկտեմբերի 4-ին Գորիում տեղակայված Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման 5-րդ հետևակային բրիգադի տարածքում մահացել է զինծառայող Թամազ Թամարաշվիլի։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործով զբաղվում է ռազմական ոստիկանությունը, Continue reading

Ավարտվել է Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը

Մի-8 ուղղաթիռները զորավարժության ժամանակ Հոկտեմբեր 5, 2015 17:19 | RAZM.INFO - Հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության եզրափակիչ փուլը: Թեման էր «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»: Continue reading

ՌԴ ԶՈւ գեներալը հերքել է, թե Մոսկվան պատրաստվում է նոր ՌՏԿ կառուցել Ադրբեջանում

«Վորոնեժ» տիպի ՌՏԿ Հոկտեմբեր 5, 2015 14:38 | RAZM.INFO - ՌԴ-ն Ադրբեջանում տեղակայված և շահագործումից հանված «Դարյալ» տիպի ռադիոտեղորոշման կայանի փոխարեն «Վորոնեժ» տիպի ՌՏԿ չի կառուցելու և նպատակահարմար չի գտնում նման համակարգերի հիմնումը այլ պետությունների տարածքում։ Continue reading

Անկարա. ՌԴ ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը Սիրիայի տարածքից

Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ՍՈւ-25 գրոհիչները՝ մարտական առաջադրանքով թռիչք կատարելիս Հոկտեմբեր 5, 2015 13:06 | RAZM.INFO - Ռուսաստանի օդատիեզերական զորքերին պատկանող ռազմական ինքնաթիռը հոկտեմբերի 3-ին՝ 12։08-ին, Սիրիայի տարածքից Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Յայլադաղ գավառի հատվածում խախտել է այդ երկրի օդային սահմանը։  Continue reading

Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 5

PKK-ի զինյալները պայթեցրել են դեպի հիվանդանոց տանող ճանապարհը․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության Հոկտեմբեր 5, 2015 10:55 | RAZM.INFO - Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 5-ին՝ 17։30-ի դրությամբ, սպանվել է 1 ուժային, PKK-ի 11 զինյալ, վիրավորվել 11 ուժային, ձերբակալվել է PKK-ի 1 զինյալ, YDG-ի 1 անդամ, ձերբակալվել է 19 քաղաքացիական անձ։ Continue reading