Monthly Archives: Սեպտեմբեր 2015

Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը (ֆոտո)

Հանդիսավոր երթը Սեպտեմբեր 30, 2015 20:13 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը, որին մասնակցում են հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՀՀ, Բելառուսի, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ու ՏԿԱԻՆ ստորաբաժանումները։ Continue reading

Խաչատուրով. Արցախում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով Սեպտեմբեր 30, 2015 19:14 | RAZM.INFO - Արցախյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա: Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը: Continue reading

ՊԲ հրամանատար. պետք լինի կկիրառենք նաև ավելի ծանր հրետանային միջոցներ

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյան Սեպտեմբեր 30, 2015 16:49 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արցախի խորհրդարանում Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, նշել է, որ ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը սահմանին և պատժիչ գործողություններ իրականացնում։  Continue reading

«Մայքրոսոֆթի» ուսումնական կենտրոնում վերապատրաստվում է ՀՀ ՊՆ տեխնիկական անձնակազմը

«Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակը Սեպտեմբեր 30, 2015 14:31 | RAZM.INFO - Սեպտեմբերի 23-ից 25-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի շրջանակներում այցելել է ԱՄՆ-ում տեղակայված «Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակ: Continue reading

Ռուսաստանն օդային գործողություն է սկսում Սիրիայում՝ Ասադի խնդրանքով

ՌԴ ԶՈւ Սու-30 կործանիչները և Սու-25 գրոհիչները՝ կայանած Լաթաքիայի ռուսաստանյան ռազմաբազայում Սեպտեմբեր 30, 2015 13:49 | RAZM.INFO - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռազմական աջակցության խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որից հետո վերջինս երկրի Դաշնային խորհրդում քննարկման է դրել երկրի սահմաններից դուրս ռուսաստանյան զինված ուժեր օգտագործելու հարցը, որին սենատորները միաձայն կողմ են քվեարկել։ Continue reading

Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 30

Բաշքալե-Հաքքարի ճանապարհի վրա պայթեցվել է զինվորական մեքենա։ Սեպտեմբեր 30, 2015 10:36 | RAZM.INFO - Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 30-ին՝ 17։20 դրությամբ սպանվել է 3 ուժային, 1 քաղաքացիական անձ, PKK-ի 1 զինյալ, վիրավորվել է 8 ուժային, 10 քաղաքացիական անձ, ձերբակալվել է PKK-ի 1 զինյալ, IHD-ի, DBP-ի, HDP-ի 10 անդամ, 8 քաղաքացիական անձ, հանձնվել է PKK-ի 2 զինյալ։ Continue reading

Ադրբեջանն ու Ռուսաստանը Կասպից ծովում անցկացրել են համատեղ զորավարժություն

Ադրբեջանի առափնյա անվտանգության նավ Սեպտեմբեր 29, 2015 23:01 | RAZM.INFO - ՌԴ-ի սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության նավերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության նավերը սեպտեմբերի 28-29-ին  Կասպից ծովի ադրբեջանական ջրային տարածքում անցկացրել են ռազմածովային համատեղ զորավարժություն: Continue reading

Սեյրան Օհանյանն այցելել է 2-րդ բանակային կորպուսի մարտական դիրքեր

Նախարար Օհանյանն ու ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը Սեպտեմբեր 29, 2015 19:07 | RAZM.INFO - Սեպտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում: Շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել ծառայության կազմակերպման պայմանները, նոր կառուցվող ու նորոգվող շինությունների ընթացիկ աշխատանքները, Continue reading

Տոնոյան. Ադրբեջանի որդեգրած ռազմավարությունն ավելի դժվարին կացության մեջ է դնելու այդ երկրին

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան Սեպտեմբեր 29, 2015 15:42 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայաստանյան Panorama.am լրատվակայքի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և ուժերի շփման գծում լարվածության աճին՝ նշելով, որ Ադրբեջանի ներկայիս որդեգրած ռազմավարությունն է´լ ավելի դժվարին կացության մեջ է դնելու այդ երկրին։ Continue reading

Հայաստանը պատրաստելու է 2 մասնագիտացված ստորաբաժանում՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների համար

Կոսովոյի խաղաղապահ առաքելությանից վերադարձած հայկական ստորաբաժանումը «Զվարթնոց» օդանավակայանում Սեպտեմբեր 29, 2015 13:58 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանը հայաստանյան Panorama.am լրատվակայքի խնդրանքով մեկնաբանել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ խաղաղապահների առաջիկա անելիքների մասին խոսքերը: Continue reading