Daily Archives: Օգոստոս 26, 2015

ՊՆ-ում ընդունել են Հայաստանում Կարմիր Խաչի պատվիրակության նորանշանակ և արդեն նախկին ղեկավարներին

ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարների ընդունելությունը Օգոստոս 26, 2015 21:39 | RAZM.INFO - Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիենգմեին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ Continue reading

ՀՀ ՊՆ-ում ընդունել են Իտալիայի դեսպանին և այդ երկրի նորանշանակ ռազմական կցորդին

ՀՀ-ում Իտալիայի դեսպանի և ռազմական կցորդի ընդունելությունը Օգոստոս 26, 2015 21:32 | RAZM.INFO - Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլիին և մեր երկրում հավատարմագրված ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Մասսիմո Ֆոգարիին Continue reading

Թուրքիայում սպանվել է «Սիրիական Ազատ բանակի» պարագլուխներից մեկը

Թուրքիայում «Սիրիայի ազատ բանակի» պարագլուխներից մեկի պայթեցված մեքենան Օգոստոս 26, 2015 18:53 | RAZM.INFO - Օգոստոսի 26-ին Թուրքիայի հարավային Հաթայի նահանգում տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է «Սիրիական Ազատ բանակ» ապստամբական կազմակերպության խմբավորումներից մեկի պարագլուխ Ջեմիլ Ռադունը։ Continue reading

Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում վարժանքներ են արել այնտեղ ծառայող վրաստանցի զինծառայողները

Վրաստանցի զինծառայողները Բահրամ ավիաբազայում զորավարժություն են իրականացրել Օգոստոս 26, 2015 16:58 | RAZM.INFO - Օգոստոսի 25-ին Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում անցկացվել է այնտեղ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակի զինծառայողների մասնակցությամբ զորավարժություն։ Continue reading

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետախուզական և ԱԹՍ-ների ստորաբաժանումները սկսել են դաշտային վարժանքներ

Գյումրիի 102-րդ ռազմաբազայում անօդաչուների կիրառմամբ վարժանքներ են անցկացրել Օգոստոս 26, 2015 16:02 | RAZM.INFO - Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախուզական ու ԱԹՍ-ների ստորաբաժանումների զինծառայողները դաշտային վարժանքներ են սկսել Հայաստանի Լոռու մարզի «Փամբակ» ուսումնական կենտրոնում։ Continue reading

Համակարգչային նոր դասասենյակի բացում ռազմական ոստիկանությունում

Ռազմական ոստիկանության համակարգչային նոր դասասենյակը Օգոստոս 26, 2015 15:52 | RAZM.INFO - Օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվել է ժամանակակից տեխնիկայով և ծրագրային ապահովվածությամբ օժտված համակարգչային նոր դասասենյակ։ Բացմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նրա տեղակալ Արա Նազարյանն ու ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը։ Continue reading

Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է 1 ոստիկան, սպանվել է PKK-ի 5 զինյալ

Թուրքիայում բախումներ են ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարները թուրքական իշխանություններից պահանջում են արձագանքել Քոբանիի մարտերին ու օգնել քրդերին Օգոստոս 26, 2015 15:49 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 26-ին, «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները պայթյուն են իրականացրել Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Չերմիք թաղամասի ժանդարմերիայի բաժանմունքի մոտ։ Continue reading

Իրաքի Քրդստանի ուժերը հարձակվել են ԻՊ դիրքերի վրա

Քրդական «Փեշմերգե» ջոկատների մարտիկներ Օգոստոս 26, 2015 14:10 | RAZM.INFO - Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության «Փեշմերգեի» ուժերն օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը հարձակվել են նավթով հարուստ և ռազմավարական նշանակություն ունեցող Քիրքուք նահանգի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկած մի քանի գյուղի վրա։  Continue reading

Մինչև տարեվերջ բնակարանով կապահովվի ՀՀ ԶՈւ ևս 56 զինծառայող. «Արմենպրես»

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի բանալիներն ու հավաստագիրը Օգոստոս 26, 2015 13:53 | RAZM.INFO - Մինչև 2015 թ. ավարտը ՀՀ ՊՆ միջոցներով Վանաձորում և Ագարակում շահագործման կհանձնվի հայկական զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված ևս երկու բնակելի շենք՝ 56 բնակարաններով: Continue reading

Ստամբուլի ոստիկանությունը մետրոյում կասկածելի փաթեթ է հայտնաբերել

Ստամբուլի ոստիկանությունն անվտանգության միջոցառումներ է իրականացնում Քադըքյոյի մետրոկայարանում. աղբյուրը` «Haber Turk»-ի Օգոստոս 26, 2015 13:52 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ստամբուլի ոստիկանություն  ահազանգ է ստացվել  քաղաքի մետրոպոլիտենի Քադըքյոյ շրջանի «Այրըլըք չեսմե» կայարանում ռումբի տեղադրման մասին։ Continue reading