Daily Archives: Օգոստոս 11, 2015

Ադրբեջանում փորձել են գաղտնի պահել պաշտպանական արդյունաբերության գործարաններից մեկի վթարը

«Իգլիմ» գիտաարտադրական ձեռնարկության արտադրամաս Օգոստոս 11, 2015 23:12 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գործարաններից մեկում դեռևս օգոստոսի 6-ին գրանցվել է խոշոր հրդեհ, սակայն միջադեպի մասին տեղեկությունը  և դրա մանրամասները փորձել են պահել գաղտնի։ Continue reading

Ադրբեջանում արևահարումից կրկին մահացել է զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Օգոստոս 11, 2015 20:19 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է հերթական կորուստը, տեղեկությունը որի մասին տեղ չի գտել պաշտոնական աղբյուրներում։ Սոցիալական ցանցերից հայտնի է դարձել, որ արևահարումից մահացել է պայմանագրային զինծառայող Անար Մամմեդովը Continue reading

Սեյրան Օհանյանը հետևել է Մուսալեռան հերոսամարտի հուշարձանի բարեկարգման աշխատանքների ընթացքին

ՊՆ ղեկավարությունը Մուսալեռան հերոսամարտի հուշարձանի տարածքում տարվող աշխատանքներին ծանոթանալիս Օգոստոս 11, 2015 19:59 | RAZM.INFO - Մուսալեռան հաղթական հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ հերոսամարտի հուշարձանի տարածքում սկսվել են շինարարակական ու բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում օգոստոսի 11-ին հետևել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Continue reading

Տանկային բիաթլոն. Հայաստանը կմրցի եզրափակչի ուղեգրի համար

Տանկային բիաթլոնի C խմբի մրցմանը Հնդկաստանի և Չինաստանի տանկիստներին հաղթելուց հետո հայ տանկիստները ծածանում են հայկական եռագույնը Օգոստոս 11, 2015 18:47 | RAZM.INFO - Տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչ փուլ անցած Հայաստանի տանկիստները օգոստոսի 13-ին էստաֆետային մրցույթում մրցելու են Հնդկաստանի, Ղազախստանի և Սերբիայի տանկիստների հետ: Մրցաշարային երկրորդ խմբում մրցելու են Ռուսաստանի, Չինաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի տանկիստները: Continue reading

Թուրքիայի՝ Բաքվում իր առաքելությունն ավարտող ռազմական կցորդին ընդունել են Ադրբեջանի ՊՆ-ում

Հասան Նևզաթ Թաշդելերի և Զաքիր Հասանովի հանդիպումը Օգոստոս 11, 2015 17:16 | RAZM.INFO - Օգոստոսի 11-ին Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, գեներալ-մայոր (երկաստղանի գեներալ, թուրքերեն՝ tümgeneral) Հասան Նևզաթ Թաշդելերը հրաժեշտի այցով եղել է Ադրբեջանի ՊՆ-ում, որտեղ նրան ընդունել է պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Continue reading

«Նուսրայի ճակատի» զինյալները լքում են Հալեպը՝ խուսափելով թուրք-ամերիկյան ուժերի հետ բախումից

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ Օգոստոս 11, 2015 16:49 | RAZM.INFO - Ալ-Քաիդայի՝ Սիրիայում գործող «Նուսրայի ճակատ» խմբավորումն օգոստոսի 9-ին հայտարարել է, որ իրենք թուրք-ամերիկյան նոր ռազմական գործողությունից խոսափելու համար լքում են Սիրիայի հյուսիսը՝ պայքարը թողնելով մյուս ապստամբ խմբերին։  Continue reading

Թուրքիան կարդիականացնի իր F-16 կործանիչները

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում Օգոստոս 11, 2015 15:34 | RAZM.INFO - Թուրքիայի ռազմական ղեկավարությունը որոշել է արդիականացնել երկրի զինված ուժերի 25 միավոր F-16 Block 30 կործանիչները՝ դրանց շահագործման ժամկետի երկարացման համար: Continue reading

Հայաստանի ՌԴ ռազմաբազան ՌԷՊ վարժանքներ է սկսել

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102--րդ ռազմաբազայի «Ինֆաունա» ՌԷՊ կայանը Օգոստոս 11, 2015 13:26 | RAZM.INFO - Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները դաշտային ելք և ռադիոէլեկտրոնային պայքարի վարժանքներ են սկսել Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում: Continue reading

Դաղստանում հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանվել է 4 զինյալ

ՌԴ ուժայիններ Օգոստոս 11, 2015 12:56 | RAZM.INFO - Օգոստոսի 10-ին Դաղստանի Ունցուկուլսկի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել, որի ընթացքում ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են զինված խմբավորման 3 անդամ, հատուկ նշանակության մեկ աշխատակից էլ վիրավորվել է։ Continue reading

Թուրքիայի ավիահարվածներից Հյուսիսային Իրաքում սպանվել է PKK 390 զինյալ

PKK զինյալներ Օգոստոս 11, 2015 12:17 | RAZM.INFO - Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին թուրքական օդուժի հարվածների պատճառով սպանվել է քրդական կազմակերպության 390 զինյալ Continue reading