Daily Archives: Օգոստոս 7, 2015

Թուրքական «Ասելսանը» մասնակցելու է Ռուսաստանի «ՄԱԿՍ» ավիացուցահանդեսին

«ՄԱԿՍ-2013» ավիացուցահանդեսը Օգոստոս 7, 2015 18:08 | RAZM.INFO - Օգոստոսի 25-ից 30-ը Մոսկվայում անցկացվելիք «ՄԱԿՍ-2015» ավիացուցահանդեսին Ռուսաստանից բացի մասնակցելու են նաև մի քանի երկրներ, մասնավորապես Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, ԱՄՆ, ինչպես նաև Թուրքիան: Continue reading

Քրդական PKK-ն հարձակվել է թուրքական ոստիկանության վրա, կան զոհեր

Թուրքիայի ուժայինների և քրդական PKK-ի բախումները երկրի հարավային Շըրնաք նահանգում Օգոստոս 7, 2015 15:55 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 7-ին, Թուրքիայի ուժայինների և քրդական ուժերի միջև բախում է եղել երկրի հարավային Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում, երբ Թուրքիայի անվտանգության ծառայողները փորձել են լցնել շրջանի կենտրոնում «Քրդստանի աշխատանվորական կուսակցության» (PKK) անդամների փորած խրամատը: Continue reading

Տաջիկստանի ՌԴ ԶՈւ ռազմաբազան հակաահաբեկչական զորավարժություն է անցկացրել

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում Օգոստոս 7, 2015 14:13 | RAZM.INFO - Տաջիկստանի ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի զինծառայողները երկրի մայրաքաղաք Դուշանբեից հյուսիս ընկած Գիսար վայրում զորավարժություն են անցկացրել՝ ահաբեկիչական խմբին չեզոքացնելու սցենարով: Continue reading

Կաբարդինո-Բալակարիայում դարձյալ սպանվել է զինյալ

ՌԴ ուժայիններ Օգոստոս 7, 2015 14:01 | RAZM.INFO - Օգոստոսի 6-ին Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Կաբարդինո- Բալակարիայի մայրաքաղաք Նալչիկի շրջաններից մեկում ոստիկանության աշխատակիցները փոխհրաձգության ժամանակ սպանել են զինված խմբավորման անդամի։ Continue reading

Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի սահմանին

Թուրքական զրահատեխնիկան զբաղեցնում է Շըրնաք նահանգում Սիրիայի հետ սահմանին տեղակայված բլուրները. օգոստոս 2015 Օգոստոս 7, 2015 12:44 | RAZM.INFO - Թուրքական զինված ուժերը Սիրիայի հետ սահմանային Սըրնաք նահանգի Ջիզրե գավառում (թուրք-սիրիական սահմանին) զրահատեխնիկա և մասնավորապես տանկեր ու զրահամեքենաներ են կուտակում: Continue reading

Տանկային բիաթլոն. Հայաստանն առաջին փուլն ավարտել է 5-րդ տեղով

Տանկային բիաթլոն 2015 մրցույթին մասնակցող ՀՀ ԶՈւ 1-ին տանկային անձնակազմի տանկը մրցման ժամանակ Օգոստոս 7, 2015 10:58 | RAZM.INFO - Օգոստոսի 6-ին՝ Տանկային բիաթլոնի առաջին փուլում՝ անհատական մրցույթում, երեք անձնակազմերի արդյունքների հանրագումարով Հայաստանը գրավել է 5-րդ տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է առաջին տեղերը գրաված ևս 7 երկրների հետ: Continue reading