Daily Archives: Օգոստոս 6, 2015

ՀՀ ՊՆ-ում քննարկել են սեպտեմբերին անցկացվելիք «Շանթ-2015» զորավարժության սցենարը

Զորավարժության նախապատրաստման վերաբերյալ խորհրդակցությունը վարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Օգոստոս 6, 2015 19:41 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացվել՝ սեպտեմբերին Հայաստանում կայանալիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման վերաբերյալ: Continue reading

[Լրացված] «Կասպյան գավաթում» կրած ձախողումից հետո Ադրբեջանը հայտնում է «հայկական 2 ԱԹՍ-ի խոցման» մասին

«Հայկական խոցված ԱԹՍ-ի» դետալներ ներկայացվող դետալները Օգոստոս 6, 2015 19:33 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն՝ նշելով, թե շփման գծի Աղդամի հատվածում հետախուզական թռիչք կատարելիս «հայտնաբերվել և խոցվել են հայկական կողմին պատկանող 2 միավոր «Կռունկ-25» անօդաչու թռչող սարքեր»։ Continue reading

Տավուշի դիրքերում զինծառայող է վիրավորվել

Օգոստոս 6, 2015 19:27 | RAZM.INFO - Օգոստոսի 4-ին Տավուշի Բարեկամավան գյուղի մոտ տեղակայված դիրքերում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, Լոռու Կուրթան գյուղի բնակիչ Սամվել Շուրիկի Խարազյանը: Continue reading

«Կասպյան գավաթ» մրցույթում Ադրբեջանի ՌԾՈւ նավերը ձախողել են առաջին ելույթը

Ադրբեջանի ՌԾՈւ G124 պարեկապահակային նավը Օգոստոս 6, 2015 17:36 | RAZM.INFO - ՌԴ-ում միջազգային բանակային խաղերի շրջանակներում անցկացվող «Կասպյան գավաթ» միջազգային մրցույթին Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները չեն կարողացել դուրս գալ ելույթի, քանի որ ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ նավի և դրա սպառազինության հետ։ Continue reading

Տանկային բիաթլոն. Անհատական մրցույթում հաղթել են Ռուսաստանի տակիստները

Տանկային բիաթլոն 2015 մրցույթի անհատական փուլի հաղթողների մեդալները Օգոստոս 6, 2015 17:21 | RAZM.INFO - Տանկային բիաթլոն 2015 մրցույթի առաջին՝ անհատական, փուլում հաղթող են ճանաչվել Ռուսաստանի երկրորդ տանկային անձնակազմի տանկիստները, որոնք 13 երկրների 3-ական անձնակազմերի մեջ կարողացել են ապահովել ամենաբարձր արդյունքը՝ մրցման շրջանն անցնելով 26 րոպե 32 վայրկյանում: Continue reading

Հայաստանում 102-րդ ռազմաբազան համալրում են ՌԴ ռազմական բուհերի շրջանավարտներ

Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի՝ զորավարժությանը մասնակից զինծառայողները Օգոստոս 6, 2015 15:14 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայում համալրում է։  Ռուսաստանի ռազմական  բուհերի, ակադեմիաների շրջանավարտները զինծառայության են անցնում Գյումրիում և Երևանում տեղակայված կայազորներում։  Continue reading

Թուրքիայի ռազմաբազայից թռչող ամերիկյան ԱԹՍ-ն հարվածներ է հասցրել ԻՊ-ին Սիրիայում

Ամերիկյան MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ Օգոստոս 6, 2015 14:01 | RAZM.INFO - Ամերիկյան զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը, օդ բարձրանալով Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից, օգոստոսի 4-ին առաջին անգամ հարվածներ է հասցրել Հյուսիսային Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Continue reading

Վրաստանում պատրաստվում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Օգոստոս 6, 2015 13:44 | RAZM.INFO - Օգոստոսի 4-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ընդունել է ՆԱՏՕ-ի փորձագետներին խմբին, որի կազմում եղել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության նոր փաթեթի իրականացման խորհրդատուների խմբի ղեկավար գնդապետ Թորսթեն Կոլլերը (Torsten Köhler), Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը դժգոհ է «Դելտայի» աշխատանքից

Վրաստանի վարչապետը և պաշտպանության նախարարը «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնում Օգոստոս 6, 2015 12:15 | RAZM.INFO - «Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին պահանջում է «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնում նշանակել դիտորդների խորհուրդ։ Նախարարը սրա կապակցությամբ բանակցում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ»։ Continue reading

[Լրացված] Տանկային բիաթլոն. Երրորդ թիմերի պայքարում Հայաստանի թիմը 6-րդ տեղում է

Հայկական անձնակազմի տանկը՝ թիրախը խոցելիս. Տանկային բիաթլոն 2015 Օգոստոս 6, 2015 12:09 | RAZM.INFO - Տանկային բիաթլոնի անհատական մրցույթի երրորդ շրջափուլում՝ մասնակից երկրների երրորդ անձնակազմերի պայքարում Քուվեյթի, Ղրղզստանի և Ղազախստանի երրորդ անձնակազմերի ելույթներից հետո Հայաստանի անձնակազմը ներկայում 6-րդ տեղում է: Continue reading