Daily Archives: Հուլիս 30, 2015

Նախարար Օհանյանը հանդիպել է օտարերկրյա ռազմական ակադեմիաներում վերապատրաստված սպաներին

Ակադեմիական դաընթացն ավարտած սպաներ Հուլիս 30, 2015 20:19 | RAZM.INFO - Հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը օտարերկրյա պետություններում ակադեմիական դասընթացների շրջանավարտ սպաների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Continue reading

Հայտնի են ադրբեջանական բանակում կոռուպցիոն սկանդալի պատճառ դարձած սպաների անունները

Ադրբեջանի ՊՆ Հուլիս 30, 2015 19:01 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 30-ին, հայտնի են դարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսչության՝ կոռուպցիոն գործունեության մեղադրանքով օրերս ձերբակալված երեք բարձրաստիճան սպաների անունները։ Continue reading

Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀ_ԱՄՆ Հուլիս 30, 2015 17:37 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի համանախագահությամբ հուլիսի 29-ին Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Continue reading

Քրդական հերթական հարձակման արդյունքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող է զոհվել

PKK զինյալներ Հուլիս 30, 2015 16:01 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 30-ին, Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում սպանվել է թուրք 3 զինծառայող։ Այս մասին հայտնում է երկրի ԶՈւ ԳՇ կայքը՝ պատահածի համար մեղադրելով «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներին։ Continue reading

ԻՊ-ն զինյալներ պատրաստելու համար Չեչնիա է ուղարկում մասնագետներ, գումար. Քադիրով

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Հուլիս 30, 2015 15:19 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շահագրգռված է Չեչնիայում իր գործունեության տարածմամբ, դրա համար այստեղ մասնագետներ է ուղարկում զինյալներին պատրաստելու համար, ինչպես նաև գումար ավազակների համար։  Այս մասին հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Continue reading

Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը մահացել է զորավարժարանում

Ադրբեջանի ԶՈւ, դիրքեր Հուլիս 30, 2015 14:48 | RAZM.INFO - Հուլիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Շահբուզում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Փարաև Նամիգ Իմրան օղլուն մահացել է՝ նախնական վարկածով արևահարումից։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից։ Continue reading

Վրաստանյան բանակում գլխավոր խնդիրը սնունդն է. Վրաստանի պաշտպանության նախարար

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը զինծառայողների ճաշարանում Հուլիս 30, 2015 13:47 | RAZM.INFO - Վրաստանի բանակում գլխավոր խնդիրը սնունդն է, բայց այդ հարցը կլուծվի 2016 թվականին։ Զինված ուժերում բոլոր ճաշարանները 2016թ. կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այս մասին Խոնիի ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում հուլիսի 29-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, Continue reading

Թուրք-սիրիական սահմանի թուրքական որոշ շրջաններ հայտարարվել են «անվտանգության հատուկ գոտիներ»

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ Հուլիս 30, 2015 11:41 | RAZM.INFO - Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Քիլիս հարավային նահանգի ղեկավարությունը Սիրիային սահմանակից որոշ շրջաններ հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 5-ը հայտարարել է «անվտանգության հատուկ գոտի», ինչը նշանակում է, որ արգելվում է այդ ժամանակահատվածում մուտք գործել նշված տարածքներ։ Continue reading

Առաջնագծում լարվածությունը թուլացել է. ՊԲ

Մեզնից այն կողմ Հուլիս 30, 2015 10:54 | RAZM.INFO - Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը, չնայած առաջնագծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Continue reading