Daily Archives: Հուլիս 27, 2015

Բանակն ունի լուրջ խնդիրներ, բայց մենք հաղթելու ենք. Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ Հուլիս 27, 2015 20:18 | RAZM.INFO - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հուլիսի 26-ին մայրաքաղաք Դամասկոսում ելույթ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների առաջ, որի ընթացքում արծարծվող թեմաներից մեկը եղել է քաղաքացիական պատերազմն ու ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ընթացքում սիրիական բանակի առջև ծառացած խնդիրները։ Continue reading

Շոյգուն հանձնարարել է պարզել ռազմաօդային ուժերում հաճախակի դարձած վթարների պատճառները

ՌԴ ՌՕՈւ Սու-34 ճակատային ռմբակոծիչ՝ վթարից հետո Հուլիս 27, 2015 19:17 | RAZM.INFO -

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել է պարզել ՌԴ ԶՈւ ավիացիայում գրանցված վթարների պատճառներն ու միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ։ Continue reading

Պուտինը հաստատել է ՌԴ ռազմածովային նոր հայեցակարգը

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով հածանավը Հուլիս 27, 2015 18:56 | RAZM.INFO -

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի ռազմածովային հայեցակարգի նոր տարբերակը, համաձայն որի՝ երկրի Հյուսիսային նավատորմը պետք է ուժեղացվի քանակապես և որակապես։ Continue reading

Ստորագրվել է Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի համատեղ ռազմական բրիգադի մասին համաձայնագիր

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները ստորագրում են ստեղծվելիք եռակողմ ռազմական LITPOLUKRBRIG բրիգադի մասին համաձայնագիր Հուլիս 27, 2015 18:55 | RAZM.INFO - Հուլիսի 24-ին Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները ստորագրել են ստեղծվելիք եռակողմ ռազմական LITPOLUKRBRIG (Lithuanian–Polish–Ukrainian Brigade) բրիգադի հրամանատարության և գործունեության վերաբերյալ տեխնիկական համաձայնագիր։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն ավիահարվածներ է հասցրել Իրաքում PKK-ի ճամբարներին

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ Հուլիս 27, 2015 17:09 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերը հուլիսի 24-ի երեկոյան, հուլիսի 25-ին և 26-ին F-16 կործանիչներով ավիահարվածներ են հասցրել Իրաքում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական ճամբարներին։ Continue reading

Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ ԶՈւ գլխավոր հետախուզական վարչության պետ Սերգունին

ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգուն Հուլիս 27, 2015 16:38 | RAZM.INFO - Պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունին հուլիսի 25-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Continue reading

Ադրբեջանում ստուգվել է հակաօդային պաշտպանության ուժերի մարտունակությունը

«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը՝ ստուգումների ժամանակ Հուլիս 27, 2015 16:09 | RAZM.INFO - Ադրբեջանում ստուգվել է երկրի ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերի մարտունակության աստիճանը՝ հանկարծակի տրված «տագնապ» ազդանշանով։  Continue reading

Թուրք-քրդական բախման հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ Հուլիս 27, 2015 15:57 | RAZM.INFO - Հուլիսի 26-ին Դիարբեքիրի Լիջե գավառում քրդական ուժերը պայթեցրել են Թուրքիայի ԶՈւ ավտոշարասյունը, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝  Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող։ Շրջանում սկսվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամների ձերբակալման լայնածավալ ռազմական գործողություն։ Continue reading

Թուրքիայի խնդրանքով գումարվելու է ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստ

Թուրքիայի ԶՈւ զրահատեխնիկան պատասխան կրակ է բացում ԻՊ դիրքերին. նկարը` «Դողան» գործակալության Հուլիս 27, 2015 15:28 | RAZM.INFO - Թուրքիան պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ի քարտուղարությանը՝ Դաշինքի հետ ունեցած պայմանագրի համաձայն երկրներից մեկին սպառանացող վտանգի դեպքում ձեռնարկվելիք միջոցառումների շրջանակներում խորհրդի նիստ գումարելու խնդրանքով։ Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը մեկշաբաթյա այցելությամբ կլինի 5 ռազմաբազայում

Վրաստանի պաշտպանության նախարարն ու զինծառայողները Հուլիս 27, 2015 15:18 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին մեկ շաբաթ անցկացնելու է զինված ուժերում և ապրելու է զինվորական օրակարգով։ Խիդաշելին արդեն գնացել է զինված ուժերի ցամաքային զորքերի արևմտյան օպերատիվ խմբավորման ռազմաբազաներից մեկը (դեռևս չի հստակեցվում, թե որ մեկը)։ Continue reading