Daily Archives: Հուլիս 24, 2015

ՀՀ ՊՆ-ում կայացել է երիտասարդ սպաների ծառայության վայրի վիճակահանության արարողությունը

Սպաների վիճակահանության արարողություն Հուլիս 24, 2015 20:33 | RAZM.INFO - Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիտերի դահլիճում կայացել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների` ծառայության հետագա վայրի ընտրության վիճակահանությունը, որին մասնակցում էին նաև արտերկրի ռազմաուսումական հաստատությունների շրջանավարտները: Continue reading

Աշխատանքային այցով Երևանում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետը

ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգուն Հուլիս 24, 2015 19:39 | RAZM.INFO - Աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությունը: Continue reading

Մտահոգում է ոչ թե Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքը, այլ դրա տեսականին. ՀՀ ՊՆ փոխնախարար

Ադրբեջանի սպառազինության «Սմերչ» ՀԿՌՀ Հուլիս 24, 2015 18:53 | RAZM.INFO - Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ՝ մենք հասկանում ենք, որ կա ռազմավարական գործընկերություն, կան ազգային շահեր, բայց այստեղ մտահոգիչ է ոչ այնքան Ս-300 համակարգերի և Մի-17 ուղղաթիռների տրամադրումը, այլ հարձակողական սպառազինության տրամադրումը: Continue reading

Չինաստանում կկայանա Աֆղանստանի կառավարության և «Թալիբանի» բանակցությունների 2-րդ փուլը

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում Հուլիս 24, 2015 17:26 | RAZM.INFO -

Արդեն 14 տարի շարունակվող պատերազմին վերջ տալու համար Աֆղանստանի իշխանություների և «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 30-ին Չինաստանում։  Continue reading

2015-ին Ադրբեջանի ԶՈւ-ում կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործ է հարուցվել 43 հոգու նկատմամբ

Հուլիս 24, 2015 16:51 | RAZM.INFO - Ադրբեջանում ավարտվել և զինվորական դատարան է ուղարկվել զինված ուժերում կոռուպցիոն գործունեության մեղադրանքով 43 հոգու նկատմամբ հարցուված 25 քրեական գործ։ Continue reading

Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից

Աֆղանստան մեկնող ադրբեջանցի խաղաղապահներ Հուլիս 24, 2015 15:16 | RAZM.INFO - Ադրբեջանի զինծառայողների 39 հոգանոց հերթական խումբը, որը ՆԱՏՕ-ի՝ 2015-ի հունվարին մեկնարած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն էր իրականացնում Աֆանստանում,  ռոտացիայի շրջանակներում վերադարձել է Ադրբեջան։ Continue reading

Տանկային բիաթլոնի մասնակից հայաստանյան անձնակազմը մեկնել է Մոսկվա

Հայաստանի տանկիստների առաջին անձնակազմը՝ տանկով դեպի վերջնագիծ սլանալիս: Տանկային բիաթլոն-2014 Հուլիս 24, 2015 13:49 | RAZM.INFO - Հայկական զինված ուժերից ընտրված լավագույն տանկային անձնակազմերը մեկնել են Մոսկվա, որտեղ ներկայում նախապատրաստվում են «Տանկային բիաթլոն 2015» մրցույթին, որը մի շարք այլ մրցույթների հետ ընդգրկված է լինելու այս տարի առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր 2015» մրցույթի մեջ։ Continue reading

Թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում Հուլիս 24, 2015 13:11 | RAZM.INFO - Հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» խմբավորման հետ սկսված բախման հետևանքով Թուրքիայի զինված ուժերը հուլիսի լույս 24-ի գիշերն օդ են բարձրացրել 3 միավոր F-16 կործանիչ: Վերջիններս ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին, ինչի հետևանքով սպանվել է շուրջ 35 գրոհային: Continue reading

Վրաստանում ավարտվել է ՆԱՏՕ-ի Agile Spirit 2015 բազմազգ զորավարժությունը (ֆոտո/վիդեո)

Պայմանական վիրավորներին տարհանելու համար օգտագործվել է ամերիկյան բազմանպատակային UH-1Н «Իրոկեզ» ուղղաթիռը Հուլիս 24, 2015 12:49 | RAZM.INFO - Հուլիսի 22-ին Վրաստանում ավարտվեց դեռևս հուլիսի 8-ից մեկնարկած ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2015 զորավարժությունը, որն անցկացվում էր Հյուսիսատլանտյան Դաշինքի՝ Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի (NATO-Georgia substantial package) շրջանակներում։ Continue reading

ԻՊ-ի գրոհայինների և թուրքական բանակի բախման հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող

Թուրքիայի ԶՈւ զրահատեխնիկան պատասխան կրակ է բացում ԻՊ դիրքերին. նկարը` «Դողան» գործակալության Հուլիս 24, 2015 10:50 | RAZM.INFO - Հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվել է թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվել են: Continue reading