Daily Archives: Հուլիս 8, 2015

Ադրբեջանցի խաղաղապահների նոր խումբը մեկնել է Աֆղանստան

Աֆղանստան մեկնող ադրբեջանցի խաղաղապահներ Հուլիս 8, 2015 21:41 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ 40 զինծառայող այսօր՝ հուլիսի 8-ին, մեկնել է Աֆղնաստան՝ ծառայություն իրականացնելու ՆԱՏՕ-ի՝ 2015-ի հունվարին մեկնարկած  «Վճռական աջակցություն» առաքելության շրջանականերում: Continue reading

Նախարար Օհանյանն այցելել է Նախիջևանի սահման

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նախիջևանի հետ սահմանի դիրքերում Հուլիս 8, 2015 19:06 | RAZM.INFO - Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում: Continue reading

Թունիսը Լիբիայի հետ սահմանին պատ է կառուցում՝ ահաբեկիչների մուտքը կանխելու համար

Թունիսի վարչապետ Հաբիբ Էսսիդ Հուլիս 8, 2015 17:55 | RAZM.INFO - Թունիսը մինչև այս տարվա վերջ Լիբիայի հետ սահմանին 160 կմ երկարությամբ պատ է կառուցելու՝ այդ երկրից ահաբեկիչների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների մուտքը կանխարգելելու համար: Continue reading

Վրաստանում մեկնարկել է Agile Spirit 2015 բազմազգ զորավարժությունը

Զորավարժությանը մասնակցում է ԱՄՆ ծովային հետևակի մոտ 220 զինծառայող Հուլիս 8, 2015 16:30 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 8-ին, Վրաստանում մեկնարկել է Agile Spirit 2015 բազմազգ զորավարժությունը, որին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի և Լատվիայի զինված ուժերի զինծառայողները։ Continue reading

Օգոստոսին կփոխվի Թուրքիայի ԶՈւ հրամկազմը. թուրքական պարբերական

2014 թ. Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի անդամները Հուլիս 8, 2015 16:26 | RAZM.INFO - Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհրդի՝ օգոստոսի 3-ից 5-ը անցկացվելիք  նիստի ժամանակ, որը ղեկավարում է երկրի նախագահը, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև ռազմաօդային, ռազմածովային ուժերի և ժանդարմերիայի հրամանատարները պաշտոնաթող են արվելու։ Continue reading

Աֆղանստանի իշխանություններն առերես, հանրային բանակցություններ են սկսել «Թալիբանի» հետ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը Հուլիս 8, 2015 16:12 | RAZM.INFO - Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հուլիսի 7-ին կայացել են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի գլխավորած պատվիրակության և այդ երկրում ներկայիս կառավարությունը տապալելու և ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու համար պայքարող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների առաջին առերես, հանրային բանակցությունները: Continue reading

ԱՄՆ պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարին

գեներալ Ջոն Ալենը Հուլիս 8, 2015 16:01 | RAZM.INFO - Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Օբամայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը ժամանել է Անկարա, որտեղ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ: Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտունու ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում Հուլիս 8, 2015 12:52 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 8-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու ուղղությամբ: Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողները վերապատրաստվել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում

Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Մոլդովայի և Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներն ավարտել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ամառային վերապատրաստման փուլը Հուլիս 8, 2015 10:34 | RAZM.INFO - Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ամառային վերապատրաստման փուլը, ինչի առիթով էլ զինծառայողներին հանձնվել են վկայականներ։ Վկայական ստացողների թվում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողները։ Continue reading

Ադրբեջանում ջրահեղձ է եղել պայմանագրային զինծառայող

Ադրբեջանցի զինծառայողի հուղարկավորություն Հուլիս 8, 2015 2:13 | RAZM.INFO - Օրերս Սոցիալական ցանցերից հայտնի է դարձել, որ Շամխորի շրջանի Սեյֆելի գյուղում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Էմին Մեհդիևը (Emin Mehdiyev) խեղդվել է ջրանցքում։ Դեպքի մասին ադրբեջանական պաշտոնական լրահոսը դեռևս լռում է:  Continue reading