Daily Archives: Հուլիս 3, 2015

Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունիսին. Ռազմինֆո

Ադրբեջանցի մահացած զինծառայողների հարազատներ Հուլիս 3, 2015 20:44 | RAZM.INFO - Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի հունիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 12 դեպք, վիրավորման դեպքեր չեն արձանագրվել։ Մահացածներից մեկը ԱԻՆ զինծառայող էր, 3-ը՝ սահմանապահ պետական ծառայության, մնացած 8-ը՝ զինված ուժերի։ Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2015-ի հունիսին. Ռազմինֆո

Հուլիս 3, 2015 20:44 | RAZM.INFO - 2015-ի հունիսի 1-ից 30-ը հայտարարվել է հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) 3 զոհի և 6 վիրավորի մասին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտարարվել է հայկական զինված ուժերում 7 կորստի մասին: Continue reading

Թուրքիան հատուկ նշանակության ստորաբաժանումներ է տեղակայում Սիրիայի սահմանին

Թուրքական հատուկ նշանակության գումարտակը Թունջելիից զրահամքենաներով տեղափոխվում է Սիրիայի հետ սահմանային շրջանններ Հուլիս 3, 2015 19:51 | RAZM.INFO - Հուլիսի 3-ին Թուրքիայի զինված ուժերի՝ Թունջելիում տեղակայված կոմանդոսների (հատուն նշանակության ստորաբաժանում) 4-րդ բրիգադի մի գումարտակ ուղևորվել է թուրք-սիրիական սահմանագիծ։ Continue reading

Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ-ն փորձարկելու է իր A400M բեռնատար ինքնաթիռները

A400M բեռնատար ինքնաթիռ Հուլիս 3, 2015 19:40 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հուլիսի վերջին սկսելու են երկրի սպառազինության մեջ եղած Airbus A400M Atlas բեռնատար ինքնաթիռների փորձարկումներ։ Continue reading

Թուրքիան դեռևս չի պատրաստվում ներխուժել Սիրիա․ Դավութօղլու

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ Հուլիս 3, 2015 19:07 | RAZM.INFO - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ  Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների և զրահամեքենաների՝ Սիրիայի հետ սահմանին վերջին օրերին մեծ թվով կուտակումները ուղղված են Թուրքիայի սահմանների անվտանգության պահպանությանը։ Continue reading

ՆԱՏՕ-ն վաղվանից նոր զորավարժություն կանցկացնի Սև ծովում

Բարբարոս նավախումբը. Թուրքիայի ՌԾՈւ Հուլիս 3, 2015 18:21 | RAZM.INFO - Հուլիսի 3-ից 12-ը Սև ծովի արևմտյան հատվածում Բուլղարիայի ղեկավարությամբ և ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի ռազմածովային ուժերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ստորաբաժանաումների ներգրավվածությամբ կանցկացվի «Breeze-15» զորավարժությունը։ Continue reading

Սիրիական բանակը լուրջ հարվածներ է հասցրել ապստամբներին Հալեպի մոտակայքում

Հալեպի մոտակայքում կռվող սիրիացի ապստամբ Հուլիս 3, 2015 18:05 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական ուժերը հուլիսի 2 և 3-ին օդային ծանր հարվածներ են հասցրել ապստամբների՝ Հալեպի մոտակայքում տեղակայված դիրքերին: Գործողության նպատակը Ասադի դեմ կռվող տարբեր խմբավորումների՝ Հալեպը գրավելու ծրագրերի կանխարգելումն էր: Continue reading

Բացվել է Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային անվտանգ ճանապարհը

Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային, անվտանգ ճանապարհը: Երևում է նաև վտանգավոր հատվածում կառուցված պատը՝ 5,5մ բարձրությամբ: Լուսանկարը՝ Հայաստանի Հանրային ռադիոյի: Հուլիս 3, 2015 17:54 | RAZM.INFO - Տավուշի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածի փոխարեն կառուցվող այլընտրանքային ճանապարհն օրերս հանձնվել է շահագործման: Continue reading

Ադրբեջանի ՊՆ Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Լատվիա

Ադրբեջանի և Լատվիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Ռայմոնդ Վեոնիս Հուլիս 3, 2015 16:24 | RAZM.INFO - Հուլիսի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Լատվիա, որտեղ արդեն իսկ հանդիպել է երկրի պատշպանության նախարար Ռայմոնդ Վեոնիսին։ Continue reading

Սպառազինության ձեռքբերման պետպատվերի ծավալները չեն կրճատվի. ՌԴ ՊՆ փոխնախարար

Հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ներ. ՌԴ ԶՈւ Հուլիս 3, 2015 14:22 | RAZM.INFO - ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը հուլիսի 3-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող ռազմածովային ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ սպառազինությունների համալրման պետական ծրագիրը մեծածավալ որևէ կրճատումների չի ենթարկվի։ Continue reading