Daily Archives: Հուլիս 2, 2015

Խորհրդարանը վավերացրել է Հայաստանի՝ 200 մլն դոլարի սպառազինության գնումը Ռուսաստանից

Հայկական զինուժի Ռ-17 օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում Հուլիս 2, 2015 20:29 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ազգային ժողովը 98 կողմ (1 դեմ, 0 ձեռնպահ) ձայներով վավերացրել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների՝ 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը Continue reading

Ադրբեջանը գնդակոծությունից պաշտպանվելու համար սահմանամերձ գոտում կառուցում է պատեր

Ադրբեջանի Թարթառ սահմանամերձ շրջանում անվտանգության նկատառումներով կառուցվող պատը Հուլիս 2, 2015 18:36 | RAZM.INFO - Ադրբեջանում սահմանամերձ գյուղերի բնակչությանը «հայկական զինուժի գնդակոծություններից» պատսպարելու նպատակով Թարթառի շրջանի (սահմանակից է Արցախին) Վերին Ղափանլը և Վերին Ղարադաղլը գյուղերում, ադրբեջանական կողմը կառուցում է պաշտպանական պատ։ Continue reading

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընտրվել է խորհրդարանի նախագահ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ Հուլիս 2, 2015 18:26 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության արդեն իսկ նախկին նախարար, «Արդարություն և Զարգացում» կուսակցության Սվազի պատգամավոր Իսմեթ Յըլմազը 4-րդ քվեարկության արդյունքներվ ի վերջո ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ։ Continue reading

ԱՄՆ-ն կողմ չէ, որ Թուրքիան ներխուժի Սիրիա․ ԱՄՆ պետդեպարտամենտ

Թուրքիայի ԶՈւ-ն զրահամեքենաներ է ուղարկում Սիրիային սահմանամերձ շրջաններ Հուլիս 2, 2015 18:03 | RAZM.INFO - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեղեկություններ չունեն, թե ինչ նպատակով է Թուրքիան իր տանկերը մոտեցրել Սիրիայի սահմանին։ Եթե դա Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու նպատակով է, ապա ԱՄՆ-ն դեռևս այդ քայլը նպատակահարմար չի գտնում։ Continue reading

Միջազգային հանրությունը պետք է ամաչի Սիրիայում տիրող իրավիճակի համար. Բան Կի-մուն

Թուրքիայի` Սիրիային սահմանակից Աքչաքալե գավառի սահմանը հատել փորձող սիրիացիները. 13.06.2015 Հուլիս 2, 2015 17:13 | RAZM.INFO - «Սիրիայում 2011-ից մինչ օրս զոհվել է ավելի քան 200 հազար սիրիացի, միլիոնից ավելի մարդ էլ ստիպված է եղել հեռանալ սեփական տներից: Խաղաղ բնակիչները առերեսվել են հումանիտար իրավունքի սարսափելի խախտումների: Հազարվոր մարկանց ենթարկել են երկարատև խոշտանգումների ու սահմանափակել նրանց տեղաշարժվելու հնարավորությունները: Continue reading

ԱՄՆ-ն հրապարակել է 2015-ի իր ազգային ռազմական ռազմավարությունը

Պենտագոնի շենքը Հուլիս 2, 2015 16:35 | RAZM.INFO - ԱՄՆ Պենտագոնի (Պաշտպանության նախարարություն) շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեն հրապարակել է այդ երկրի՝ 2015-ի ազգային ռազմական ռազմավարությունը, ըստ որի՝ միջազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է: Continue reading

Եգիպտոսի բանակը վերահսկում է Սինայի թերակղզու հյուսիսը

Եգիպտոսի ԶՈւ AH-64 Apache հարվածային ուղղաթիռ Հուլիս 2, 2015 14:04 | RAZM.INFO - Եգիպտոսի բանակը հարձակվել է Սինայի թերակզու հյուսիսային անցակետերի վրա: Արդյունքում չեզոքացվել է այդ անցակետերը վերահսկող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության՝ Եգիպտոսի խմբավորման 100 զինյալ, մարտերի ժամանակ զոհվել է 17 զինծառայող: Continue reading

Ուկրաինայում կռվող վրաստանցի սպան խեղդվել է ծովում

Կոնստանտին Լաշխիան Հուլիս 2, 2015 12:29 | RAZM.INFO - Ուկրաինայի կառավարական ուժերի շարքում կռվող վրաստանցիներից ևս մեկը մահացել է։ Սպա Կոնստանտին Լաշխիան խեղդվել է Ազովի ծովում։ Այս մասին հուլիսի 2-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին։ Continue reading