Daily Archives: Հունիս 18, 2015

Վրաստանի ՊՆ ձերբակալված աշխատակիցները հնարավոր է գրավի դիմաց ազատ արձակվեն

Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ալասանիան 2012թ. Զուգդիդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ Հունիս 18, 2015 18:47 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 18-ին, Վրաստանի գլխավոր դատախազությունը միջնորդությամբ դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան, որպեսզի դատարանը Վրաստանի ՊՆ-ի՝ պետական միջոցների վատնման համար մեղադրվող և նախնական կալանքի տակ գտնվող մի քանի աշխատակիցների ազատ արձակի գրավի դիմաց։ Continue reading

Բելառուսը մտադիր է Ս-400 համակարգեր գնել Ռուսաստանից

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Հունիս 18, 2015 17:09 | RAZM.INFO - Բելառուսը մինչև այս տարվա վերջ Ռուսաստանից անվարձահատույց կստան 4 միավոր Ս-300 զենիթահրթիռային համակարգ, միևնույն ժամանակ ՌԴ հետ բանակցություններ են ընթանում նաև Ս-400 «Տրիումֆ» ձեռք բերելու համար: Continue reading

Բորդյուժան խոսել է Արցախյան հակամարտության և ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հունիս 18, 2015 16:41 | RAZM.INFO - «ՀԱՊԿ-ում տեղյակ են, թե ինչ է կատարվում ԼՂ հակամարտության գոտում, սակայն չունեն համապտասխան մանդատ՝ միջամտելու համար: Այս հակամարտությունը կարգավորելու համար ձևավորվել է միջազգային ձևաչափ, այդ թվում՝ Միսկի խումբը: Մյուս ինստիտուտների միջամտությունը ոչ միայն չի օգնի, այլև կարող է խառնաշփոթ առաջացնել: Continue reading

Թուրքիան իր ապագա բազմանպատակային ուղղաթիռի համար ընտրել է Rolls-Royce-ի շարժիչ

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր Հունիս 18, 2015 13:29 | RAZM.INFO - Հունիսի 16-ին թուրքական ԹԱԻ ընկերությունը դեռևս նախագծման փուլում գտնվող թեթև բազմանպատակային ուղղաթիռի շարժիչների ձեռք բերման համար համաձայնագիր է ստորագրել Rolls-Royce և Honeywell International ընկերությունների համատեղ LHTEC ձեռնարկության հետ։ Continue reading

Թուրքիան և Վրաստանը ներգրավված են Ռումինիայում անցկացվող միջազգային զորավարժությանը

Ռումինիայում անցկացվող հատուկ նծանակության ստորաբաժանումների ROUSOFEX 15 միջազգային զորավարժության բացման արարողությունը Հունիս 18, 2015 12:05 | RAZM.INFO - Հունիսի 16-ին Ռումինիայում մեկնարկել է հատուկ նշանակության գործողությունների ստորաբաժանումների ROUSOFEX 15 միջազգային զորավարժությունը, որին ներգրավված են Վրաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Continue reading

[Լրացված] ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է վիրավոր զինծառայողներին արտերկրում բուժելու մասին օրենքը

Դրվագ՝ ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկների վարժանքներից Հունիս 18, 2015 11:29 | RAZM.INFO - Եթե մարտական հերթապահության ժամանակ կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ ԶՈւ զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության բուժումը Հայաստանում հնարավոր չլինի, ապա բուժումը կազմակերպվելու է արտերկրում՝ ՀՀ բյուջեի հաշվին: Continue reading

Իրաքի վարչապետն Իրանում քննարկում է ԻՊ դեմ պայքարի խնդիրները

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին դիմավորում է Իրանի նախագահի առաջին տեղակալ Էշաք Ջահանգիրին Հունիս 18, 2015 10:36 | RAZM.INFO - Հունիսի 17-ին Իրան է մեկնել Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին՝ քննարկելու երկկողմ ջերմացող հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրներ, որոնց թվում՝ ԻՊ դեմ պայքարը: Continue reading