Daily Archives: Հունիս 17, 2015

BALTOPS-2015-ի ժամանակ խորտակվել է լեհաստանյան բանակի ամֆիբիա փոխադրիչ

Ամֆիբիայի անձնակազմին տեղափոխում են ափ Նկարը՝ AP գործակալության Հունիս 17, 2015 19:57 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 17-ին, Բալթիկ ծովում  ընթացող BALTOPS-2015 զորավարժության ժամանակ լեհաստանյան  բանակի PTS լողացող փոխադրիչը (ամֆիբիա) հերթական մանևրի ժամանակ խորտակվել է, անձնակազմը հասցրել է փրկվել։ Continue reading

Սեյրան Օհանյանը ՊԲ ներկա և նախկին հրամանատարների հետ եղել է Արցախի առաջնագծում

Սեյրան Օհանյանի այցը ՊԲ առաջնագիծ՝ Մովսես Հակոբյանի և Լյովա Մնացականյանի ուղեկցությամբ Հունիս 17, 2015 19:53 | RAZM.INFO - Հունիսի 17-ին Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է բանակի արևելյան մի շարք մարտական հենակետեր: Continue reading

Աֆղանստան մեկնելու համար Գերմանիայից վերադարձել է Վրաստանի ԶՈւ հերթական խումբը

Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները Ալեքսեևկա ռազմական օդանավակայանում Հունիս 17, 2015 17:38 | RAZM.INFO - Հունիսի 16-ին Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը վերադարձել է Գերմանիայից, որտեղ 5 ամսվա ընթացքում մասնակցել է արագ արձագանքման ուժերի (չշփոթել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հետ) վարժանքների։ Continue reading

ՌԴ սևծովյան նավատորմը նոր ռազմանավեր է ստանալու

«22160» նախագծի մոդուլային պարեկանավ Հունիս 17, 2015 17:29 | RAZM.INFO - ՌԴ ՌԾՈւ սևծովյան նավատորմը մինչև 2017 թ (համաձայն պայմանագրով նշված վերջնաժամկետի) կստանա «22160» նախագծի մոդուլային 6 պարեկանավ, որոնք կառուցվում են Ռուսաստանի Զելենադոլսկ քաղաքի՝ Գործկու անվան նավաշինարանում: Continue reading

«Ուրալվագոնզավոդը» մտադիր է արդիականացնել արտասահմանյան երկրների ԲՏՌ-80 զրահափոխադրիչները

ԽՍՀՄ արտադրության ԲՏՌ-80 զրահափոխադրիչների ԲՏՌ-80Ա արդիականացված ԶՓ Հունիս 17, 2015 15:48 | RAZM.INFO - Ռուսաստանյան ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների արտադրությամբ զբաղվող «Բուրեվեստնիկ» ընկերության ղեկավարը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է իր արտասահմանյան պատվիրատուներին առաջարկել վերջիններիս սպառազինությունում գտնվող ԲՏՌ-80-նների արդիականացում մինչև ԲՏՌ-80Ա։ Continue reading

Ուկրաինայում սկսվել է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժության երկրորդ փուլը

Ուկրաինացի և ամերիկացի զինծառայողները՝ Fearless Guardian-2015 զորավարժության ժամանակ Հունիս 17, 2015 14:59 | RAZM.INFO - Ուկրաինայի Լվովի երկրամասի «Յավրոպոլ» զորավարժարանում հունիսի 17-ին սկսվել է Fearless Guardian-2015 անունը կրող ուկրաինա-ամերիկյան համատեղ զորավարժության երկրորդ փուլը, որին մասնակցում են նաև ուկրաինական տարածքային պաշտպանության արևելյան և հարավային ստորաբաժանումների զինծառայողները: Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Օմարի լեռնանցքում

ԵԱՀԿ դիտարկում Հունիս 17, 2015 14:42 | RAZM.INFO - Հունիսի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում (Արցախի հյուսիսում): Continue reading

ՊԲ նորանշանակ հրամանատար Լյովա Մնացականյանը ներկայացվել է բանակի հրամանատարությանը

Պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի ներկայացումը ՊԲ անձնակազմին Հունիս 17, 2015 14:36 | RAZM.INFO - Հունիսի 17-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամանատարական կազմին է ներկայացրել բանակի նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին: Նրա նշանակման մասին հրամանագիրը Բակո Սահակյանը ստորագրել է դեռևս հունիսի 15-ին Continue reading

Ղազախստանը քննարկում է թուրքական զրահամեքենաներ արտադրելու հարցը

Թուրքական Kirpi (Քիրփի) զրահամեքենա Հունիս 17, 2015 11:33 | RAZM.INFO - Ղազախստանյան մի շարք առաջատար ընկերություններ, այդ թվում՝ նաև «Ղազախստան ինժեներինգ» պետական հոլդինգը, քննարկում են իրենց երկրի տարածքում թուրքական մի շարք զրահամեքենաների արտադրություն սկսելու հարցը։ Continue reading