Daily Archives: Հունիս 16, 2015

Ռուս-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը բացել է սահմանապահ նոր ուղեկալ

Սահմանապահ նորաբաց ուղեկալի շենքը Հունիս 16, 2015 21:35 | RAZM.INFO - Հունիսի 15- ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «Խուդաթ» սահմանապահ ջոկատի կազմում՝ ռուս-ադրբեջանական սահմանին, բացվել է սահմանապահ նոր ուղեկալ։ Այն տեղակայված է Գուսարի շրջանի Սամուր գյուղում և գյուղին համանուն ստացել է «Սամուր» անվանումը։  Continue reading

ՌԴ ԶՈւ միջուկային զինանոցը կհամալրվի նոր նմուշի բալիստիկ հրթիռներով. Պուտին

Ռուսաստանյան ՌՍ-26 «Ռուբեժ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Հունիս 16, 2015 20:31 | RAZM.INFO - 2015-ին ՌԴ ԶՈւ միջուկային ուժերի զինանոցը կհամալրվի 40 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Ռուսաստանում անցկացվող «Բանակ-2015» ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Continue reading

Քրդական ուժերին հաջողվել է ԻՊ-ից ազատագրել Թել Աբյադ քաղաքը

Թուրքիայի ԶՈՒ զինծառայողները խուզարկում են Սիրիայի կողմից սահմանը հատած ԻՊ գրոհայիններին. 16.06.2015 Հունիս 16, 2015 18:37 | RAZM.INFO - Քրդական PYG-ի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկներին հունիսի 16-ին վերջնականապես հաջողվել է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետությունից ազատագրել Թուրքիայի սահմանակից Թել Աբյադ քաղաքը։ Continue reading

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգում մեկնարկել են նոր զորավարժություններ

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները Հունիս 16, 2015 18:30 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 16-ին, ՌԴ զինված ուժերի՝ Դաղստանում տեղակայված մոտոհրաձիգային ստորաբաժանումը սկսել է զորավարժություն, որին մասնակցում են շուրջ 350 զինծառայող և շուրջ 40 միավոր զինտեխնիկա: Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ում ներդրվել է քաղծառայողի զինվորական ծառայության ինստիտուտը

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ Հունիս 16, 2015 17:59 | RAZM.INFO - Հունիսի 15-ից Թուրքիայի զինված ուժերում ներդրվել է քաղաքացիական  ծառայողի ինստիտուտը, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել նաև պաշտոնյաների լիազորություններում։ Այսուհետ քաղծառայողները կարող են զինվորականներին հրամաններ տալ։ Continue reading

Ինքնասպանության հերթական դեպքն Ադրբեջանի բանակում

Ադրբեջանցի զինծառայողի հուղարկավորություն Հունիս 16, 2015 17:55 | RAZM.INFO - Օրերս Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է զինծառայողի ինքնասպանության հերթական դեպքը, որի մասին պաշտոնական աղբյուրները լռում են։ Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի կայքի փոխանցմամբ, միջադեպը գրանցվել է Գետաբեկում տեղակայված զորամասերից մեկում: Continue reading

«Ռուսաստանի ուղղաթիռները» Բելառուսին փոխանցելու է 12 բեռնատար ուղղաթիռ

Ռուսաստանյան Մի-8ՄՏՎ-5 բազմանպատակային բեռնատար ուղղաթիռ Հունիս 16, 2015 17:29 | RAZM.INFO - Ռուսաստանյան «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը  Բելառուսի պաշտպանության նախարարարության հետ ստորագրել է պայմանագիր, ըստ որի՝ բելառուսական կողմը 2016-2017 թթ. ստանալու է ռուսաստանյան արտադրության 12 միավոր Մի-8ՄՏՎ-5 բազմանպատակային բեռնատար ուղղաթիռ: Continue reading

ՌԴ արձագանքը ԱՄՆ-ի՝ Արևելյան Եվրոպայում կործանիչներ տեղակայելու մտադրություններին

F-22 կործանիչ Հունիս 16, 2015 17:23 | RAZM.INFO - «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դրդում է սպառազինությունների մրցավազքի», — «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը: Continue reading

«Սիերա Նևադա» կորպորացիան Թուրքիայում ռեակտիվ ինքնաթիռների արտադրության ընկերություն է հիմնել

գերմանական արտադրության Dornier Do 328 թեթև տուրբինապտուտակավոր մարդատար ինքնաթիռy, որի հիման վրա պետք է արտադրվի թուրքական ինքնաթիռը Հունիս 16, 2015 15:43 | RAZM.INFO - Ամերիկյան «Սիերա Նևադա» ինքնաթիռաշինական կորպորացիան Թուրքիայում հիմնել է ռեակտիվ ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող առաջին «ԹրՋեթ» (Թուրքիայի ռեկտիվ ավիացիայի տեխնոլոգիաների ընկերություն) ընկերությունը, որի  կենտրոնը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Continue reading

Լյովա Մնացականյանը կնշանակվի ՊԲ հրամանատարի պաշտոնում

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը քաջալերում է նորակոչիկին կենտրոնական հավաքակայանում... Հունիս 16, 2015 12:48 | RAZM.INFO - Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը նշանակվելու է ՊԲ հրամանատարի պաշտոնում: Այս մասին ինքը՝ Մնացականյանը, հայտնել է հայկական News.am լրատվական կայքին: Continue reading