Daily Archives: Հունիս 4, 2015

Նորվեգիան և ՌԴ-ն համատեղ զորավարժություն են անցկացրել Բարենցի ծովում

ՌԴ հյուսիսային նավատորմի ՍԲ-523 փրկարարական նավը Հունիս 4, 2015 17:46 | RAZM.INFO - Ռուսաստանը և Նորվեգիան Բարենցի ծովում ավարտել են «Բարենց-2015» ամենամյա երկօրյա զորավարժությունը, որի մասնակից նավերն արդեն վերադարձել են մշտական տեղակայման վայրեր: Continue reading

ԻՊ զինյալի «սելֆիի» շնորհիվ ԱՄՆ օդուժը գտել և ոչնչացրել է իսլամիստների հրամանատարական կետը

ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ Հունիս 4, 2015 17:42 | RAZM.INFO - ԱՄՆ ռազմաօդային ուժերին հաջողվել է ավիահարվածի միջոցով ոչնչացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հրամանատարական խոշոր կետերից մեկը՝ բացահայտելով դրա տեղակայման վայրը սոցիալական ցանցերից մեկում հրապարակված «սելֆիի» միջոցով, որը հրապարակել էր ԻՊ-ական զինյալը։ Continue reading

Ռուսաստանում կործանվել է ՄիԳ-29 կործանիչ

Հունիս 4, 2015 17:17 | RAZM.INFO - Հունիսի 4-ին Ռուսաստանի Աստրախանի շրջանի «Աշուլուկ» զորավարժարանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է ՄիԳ-29 կործանիչ։ Կործանիչն ամբողջությամբ այրվել է, սակայն օդաչուները հասցրել են կատապուլտով դուրս թռչել և փրկվել։ Continue reading

Թուրքիան Ալբանիային է նվիրել 27 միավոր զինվորական մեքենա

Թուրքիան Ալբանիային տրամադրել է 27 միավոր Land Rover Defender զինվորական մեքենաներ Հունիս 4, 2015 16:26 | RAZM.INFO - Հունիսի 3-ին Թուրքիան Ալբանիային անհատույց տրամադրել է 27 միավոր Land Rover Defender զինվորական բեռնատար մեքենաներ, որոնց մատակարարումն իրակացվել է երկրների միջև ստորագրված տեխնիկակական և ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում։ Continue reading

Ռուսաստանն Իրաքին մատակարարել է ՏՕՍ-1Ա հրանետների նոր խմբաքանակ

Նոր հրապարակված լուսանկարները, որոնցում երևում են Ռուսաստանի Իրաքին մատակարարված ՏՕՍ-1Ա ծանր հրանետների մարտկոցը Հունիս 4, 2015 15:49 | RAZM.INFO - Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ օրերս Իրաքի Ումմ-Քասր նավահանգստում բեռնատար նավից իջեցրել են ՌԴ-ից Իրաքի զինված ուժերին ուղարկված ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետների հերթական խմբաքանակը։ Continue reading

Կոալիցիոն ուժերի ավիահարվածներից 9 ամսում սպանվել է ԻՊ ավելի քան 10 հազար զինյալ

ԱՄՆ բանակի հարվածային ԱԹՍ-ի օպերատոր Հունիս 4, 2015 15:23 | RAZM.INFO - Անցնող 9 ամիսներին ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի ավիահարվածների շնորհիվ Իրաքի և Սիրիայի տարածքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 հազար զինյալ։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինքենը Continue reading

Շփման գծում ծառայածների երկարամյա ծառայության կենսաթոշակի ստաժը կհաշվարկվի կրկնակի. նախագիծ

Դիրքապահ զինծառայող Հունիս 4, 2015 14:48 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ կառավարությունն ընդունել է օրենքի նախագիծ, որով հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների մի մասի ստաժը կհաշվարկվի կրկնակի: Continue reading

ԱՄՆ-ն ու Հնդկաստանը ռազմական համագործակցության 10-ամյա պայմանագիր են կնքել

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարտերը (ձախից) և Հնդկաստանի պաշտպանության նախարար Մանոհար Փարիքարը (աջից) Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Հունիս 4, 2015 13:35 | RAZM.INFO - ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարտերի՝ Հնդկաստան այցի ընթացքում այսօր՝ մայիսի 4-ին, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կնքել են պաշտպանության ոլորտում ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական գործընկերության 10-ամյա նոր պայմանագիր Continue reading