Daily Archives: Մայիս 28, 2015

ՌԴ-ում արգելվել է խաղաղ ժամանակ հատուկ գործողություններում զոհվածների մասին տեղեկություն հրապարակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին Մայիս 28, 2015 19:41 | RAZM.INFO - Մայիսի 28-ին հրապարակվել է ՌԴ նախագահի հրամանագիրը, որով փոփոխություններ են արվել երկրի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ցուցակում, մասնավորապես՝ ներկայում այդ ցուցակի մեջ ավելացվել են խաղաղ պայմաններում հատուկ գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների մասին տվյալները: Continue reading

Վարժանքների ժամանակ ՌԴ ՀՕՊ-ն ու ՌՕՈւ-ն հաջողությամբ կատարել են մարտական առաջադրանքները. ՌԴ ՊՆ

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչների վեցյակ Մայիս 28, 2015 19:26 | RAZM.INFO - ՌԴ հակաօդային պաշտպանության և ավիացիոն ուժերը մայիսի 25-ին մեկնարկած անակնկալ զորավարժության շրջանակներում Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում գերազանց կատարել են իրենց ռազմական խնդիրը: Continue reading

Դեռևս անորոշ են Ռուսաստանի՝ Իրանին Ս-300-ներ փոխանցելու ժամկետները

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Մայիս 28, 2015 16:24 | RAZM.INFO - Ռուսաստանը ոչ թե իր զինված ուժերի պահեստային Ս-300-ները, այլ գործարանային արտադրության ամբողջովին նոր համակարգեր է փոխանցելու Իրանի Իսլամական Հանրապետությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը Continue reading

Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը հայ-կիպրական ռազմական համագործակցությանը

Թուրքական մամուլ Մայիս 28, 2015 14:47 | RAZM.INFO - Թուրքական մի շարք լրատվամիջոցներ, անդրառանալով երեկ՝ մայիսի 27-ին, Երևանում կայացած ՀՀ և Կիպրոսի պաշտպանության նախարարների հանդիպմանը, հիմնականում ներկայացրել են բանակցությունների ընթացքը, ձեռք բերված որոշումները՝ խուսափելով սեփական մեկնաբանությունների ներկայացումից։ Continue reading

ԱՄՆ զինուժը թույլատրել է SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակիրների թռիչքը

Ամերիկյան SpaceX ընկերության արտադրած Falcon 9 հրթիռակիր. առաջին թռիչքը՝ 2010 թ., Մայիս 28, 2015 12:58 | RAZM.INFO - Ամերիկյան SpaceX մասնավոր ընկերությանն ի վերջո հաջողվել է ստանալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի թույլտվությունը՝ Falcon 9 հրթիռակիրներով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար նախատեսված տիեզերական սարքավորումների, արբանյակների արձակման մրցույթներին մասնակցելու համար։ Continue reading