Daily Archives: Մայիս 27, 2015

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Սոչիում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈւ համագործակցության պլանի հստակեցմանը

ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ պետերը Սոչիում Մայիս 27, 2015 21:43 | RAZM.INFO - ԱՊՀ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը ՌԴ-ում մայիսի 27-ին Սոչիում անցկացրած համատեղ նիստում մշակել են երկրների զինված ուժերի առաջիկա հինգ տարվա համագործակցության և զարգացման հայեցակարգը, որը նախատեսվում է ընդունել 2015-ի աշնանը։ Continue reading

Հայաստանն ու Կիպրոսը պայմանավորվել են անցկացնել համատեղ զորավարժություններ

ՀՀ ԶՈւ հետախույզներ Մայիս 27, 2015 19:18 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին Երևանում կազմակերպված իր կիպրոսցի գործընկեր Խրիստոֆորոս Ֆոկաիդիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Կիպրոսը կանցկացնեն համատեղ զորավարժություններ։ Continue reading

ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազան ստացել է «Ինֆաունա» ՌԷՊ համալիրներ

«Ինֆաունա» ՌԷՊ կայան. ՌԴ ԶՈւ Մայիս 27, 2015 15:22 | RAZM.INFO - ՌԴ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը ստացել է ԲՏՌ-80 զրահափոխադրիչների վրա հավաքված «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլետրոնային պայքարի (ՌԷՊ) համալիրների առաջին խմբաքանակը: Continue reading

Զորակոչիկները կանխարգելիչ պատվաստումները կստանան զորակոչից առնվազն մեկ ամիս առաջ

2015թ ձմեռային զորակոչը` վիճակահանությամբ Մայիս 27, 2015 14:09 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու համար ստեղծել հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, հաստատել դրանց և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմերը, զորակոչն անցկացնել մայիս-հուլիս ամիսներին Continue reading

Թուրքիայի Իգդիր քաղաքում վթարի հետևանքով կրտսեր լեյտենանտ է մահացել

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն Մայիս 27, 2015 12:51 | RAZM.INFO - Մայիսի 26-ին Թուրքիայի արևմտյան՝ ՀՀ սահմանակից Իգդիր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող, հետևակի կրտսեր լեյտենանտ Սեզգին Օզդեմիրը։ Continue reading

Ավարտվել են ՊԲ հյուսիսային զորամասերի ստուգումները

ՊԲ տեսչական ստուգումների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն Մայիս 27, 2015 12:22 | RAZM.INFO - Մայիսի 26-ին Արցախում անցկացվել է Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում օրերս անցկացված տեսչական ստուգումների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Continue reading

Ադրբեջանական զինուժը զորավարժություն է անցկացնում Բաքվում

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում Մայիս 27, 2015 11:55 | RAZM.INFO - Ադրբեջանում անցկացվում է ակտիվ, օպերատիվ-մարտավարական, մարտավարական և հատուկ մարտավարական զորավարժություն, որի նպատակն է ստուգել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների պատրաստվածությունը: Continue reading

Սեյրան Օհանյանը տվյալների անվտանգության ծրագրի հուշագիր է ստորագրել «Մայրքրոսոֆթի» հետ

Տվյալների անվտանգության ծրագրի մասին հուշագիրը ստորագրում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը Մայիս 27, 2015 11:32 | RAZM.INFO - Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցակցվել է կոնֆերանս՝ նվիրված ժամանակակից տեխնոլոգիաներին և տեղեկատվական անվտանգության ասպարեզում դրանց կիրառմանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալել էր «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին: Continue reading

Իրանն անցկացրել է մեկշաբաթյա խոշոր զորավարժություն

Իրանի զինված ուժերի «Մոհաջեր-2Ն» (ձախից) և «Մոհաջեր-4» անօդաչու թռչող սարքերն արձակման պահին Մայիս 27, 2015 0:45 | RAZM.INFO - Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերը երկրի արևմտյան և կենտրոնական շրջաններում անցկացրել են խոշոր զորավարժություն, որի ընթացքում կիրառել են նաև տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, դիպուկահար հրացաններ և այլ սպառազինություն։ Continue reading