Daily Archives: Մայիս 20, 2015

Սիրիայում սպանվել է հերթական պանկիսցին

Խալացանին Ախմետի շրջանի գյուղերից է՝ Պանկիսիի կիրճում Մայիս 20, 2015 21:28 | RAZM.INFO - Օրեր առաջ Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի ևս մեկ զինյալ։ Թեև նրա զոհվելու մասին հավելյալ տեղեկություններ չկան, բայց հայտնի է, որ նա Ախմետի շրջանի Պանկիսի կիրճից է: Continue reading

Օհանյանն ընդունել է քաղաքացիների, որոնց թվում ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի ծնողին

Արկադի Բարսեղյանը՝ պաշտպանության նախարարի մոտ ընդունելությանը Մայիս 20, 2015 19:51 | RAZM.INFO - Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցել են ազատամարտիկներ, զինծառայողների ընտանիքների անդամներ, զոհվածների հարազատներ Continue reading

Քաղպաշտպանության վարժանք՝ Տավուշի մարզում ռազմական դրության անցնելու թեմայով

Քաղպաշտպանության շտաբային վարժանքի ընթացքը. կենտրոնում Տավուշի մարզպետ, մարզի քաղպաշտպանության պետ Հովիկ Աբովյանն է Մայիս 20, 2015 18:34 | RAZM.INFO - Մայիսի 14-ին Տավուշի մարզում ՀՀ ՏԿԱԻ նախարարությունն անցկացրել է ուսումնավարժություն, որի թեման էր «Քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպումը Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում»: Continue reading

Եվրոպական երկրներն անցնում են սեփական հետախուզական ԱԹՍ-ի նախագծմանը

Իտալական արտադրության Piaggio P.180 Avanti MALE դասի անօդաչու թռչող սարք Մայիս 20, 2015 14:48 | RAZM.INFO - Մայիսի 18-ին Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի պաշտպանության նախարարները հայտարարել են, որ դեռևս 2013-ին Եվրախորհրդի որոշմամբ սկսված MALE (Medium Altitude Long Endurance) տեսակի ԱԹՍ-ների նախագծման ծրագիրը պետք է ավարտվի 2025 թվականին։ Continue reading

Թուրքիան մտադիր է «Անքա» ԱԹՍ-ները սպառազինել տեղական արտադրության հրթիռներով

Անքա ԱԹՍ Մայիս 20, 2015 14:42 | RAZM.INFO - Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ նախատեսվում է «Անքա» ԱԹՍ-ն սպառազինել թուրքական TÜBİTAK SAGE ընկերության արտադրության «օդ-մակերևույթ» դասի «Բոզոք» հրթիռներով և նոր «Անքա-Ս» ԱԹՍ-ի սերիական արտադրությունը սկսել 2016-ից։ Continue reading

Lion Effort 2015 միջազգային զորավարժության ժամանակ վթարվել է Հուգարիայի JAS 39 Gripen կործանիչը

Շվեդական արտադրության Saab JAS 39 Gripen բազմանպատակային կործանիչ Մայիս 20, 2015 13:41 | RAZM.INFO - Մայիսի 19-ին Lion Effort 2015 միջազգային ռազմաօդային զորավարժության ժամանակ թռիչքի ընթացքում չեխական Չասլավ քաղաքի մոտ դեռևս չպարզված պատճառներով վթարվել է Հունգարիայի ՌՕՈւ Saab JAS 39 Gripen բազմանպատակային կործանիչը, որի երկու օդաչուներին հաջողվել է ժամանակին կատապուլտով դուրս թռչել և փրկվել: Continue reading

Airbus կոնցերնը հայտնել է A400M ռազմական ինքնաթիռների անսարքության մասին

A400M բեռնատար ինքնաթիռ Մայիս 20, 2015 13:34 | RAZM.INFO - Եվրոպական Airbus Space & Defense ընկերությունը A400M բեռնատար ինքնաթիռներ օգտագործող բոլոր երկրներին նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է ստուգել ինքնաթիռների շարժիչների էլեկտրոնային ղեկավարման բլոկները, ինչպես նաև շարժիչի ամեն փոփոխությունից հետո տեղեկացնել ընկերությանը։ Continue reading

Հնգօրյա զինադադարից հետո Եմենի մայրաքաղաքը կրկին ավիահարվածների թիրախ է դարձել

Յեմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծումը Մայիս 20, 2015 10:51 | RAZM.INFO - Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հնգօրյա զինադադարից հետո մայիսի 18 լույս 19-ի գիշերն առաջին ավիահարվածներն է հասցրել Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի՝ երկրի մայրաքաղաք Սանայի արևելյան և հարավային շրջաններում տեղակայված ուժերի ու վերջինիս դաշնակից հութի ցեղի ապստամբների դիրքերին: Continue reading