Daily Archives: Մայիս 5, 2015

Հայկական զինուժի կորուստները 2015-ի ապրիլին. Ռազմինֆո

Մայիս 5, 2015 23:12 | RAZM.INFO - Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2015-ի ապրիլի 1-ից 30-ն ունեցել են 4 զոհ և 10 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել է 1 կորուստ: Continue reading

Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի ապրիլին. Ռազմինֆո

Ադրբեջանցի զինծառայողի հուղարկավորություն Մայիս 5, 2015 23:11 | RAZM.INFO - Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի ապրիլին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 7 և վիրավորման 3 դեպք։ Մահվան 7 դեպքերից 1-ը մարտական կորուստ է, 2-ը դժբախտ պատահարի, 3-ը ինքնասպանության և ևս 1-ը սպանության հետևանք։ Continue reading

Համատեղ զորավարժության համար ԱՄՆ-ն Վրաստան է տեղափոխել ռազմական տեխնիկա

Ամերիկյան «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները Բաթումի նավահանգստում Մայիս 5, 2015 21:20 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի  Noble partner վարժանքների համար ԱՄՆ-ն Բուլղարիայից Սև ծովով Բաթում է ուղարկել 14 միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև թիկունքային ապահովման մեքենաներ։ Այսօր՝ մայիսի 5-ին, ռազմական տեխնիկան արդեն հասել է վրաստանյան նավահանգիստ։ Continue reading

IDEF-2015-ում ՌԴ-ի ու Թուրքիայի համար առաջնային է ՀՕՊ համակարգերի թեման

Ռուսաստանյան արտադրության Կա-31 ռազմական ուղղաթիռ Մայիս 5, 2015 21:03 | RAZM.INFO - Մայիսի 5-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվելու է IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը: Ռուսաստանը ցուցահանդեսին ներկայանալու է ավելի քան 200 տեսակի զենքով ու ռազմական տեխնիկայով: Continue reading

ՀՕՊ զորքերի համալրման համար զինված ուժերում անցկացվել են սպայական դասընթացներ

Կուրսանտը «Իգլա»-ով Մայիս 5, 2015 20:56 | RAZM.INFO - Ապրիլի 30-ին Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում հավաստագրեր են ստացել հակաօդային պաշտպանության զորքերում ծառայության անցնող նոր սպաները: Continue reading

Հայտնի է ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նոր ղեկավարի թեկնածուն

ԱՄՆ ԶՈւ ծովային հետևակի կորպուսի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդ Մայիս 5, 2015 20:29 | RAZM.INFO - Մայիսի 4-ին Սպիտակ Տունը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի պաշտոնում առաջադրել է ծովային հետևակի կորպուսի հրամանատար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի թեկնածությունը։ Continue reading

Ադրբեջանի զորամասերից մեկում սպանվել է զինծառայող

Զոհված զինծառայող Մայիս 5, 2015 16:28 | RAZM.INFO - Սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ երկրի զինված ուժերի զորամասերից մեկում այսօր՝ մայիսի 5-ին, գրանցվել է սպանության դեպք, որի մասին տեղեկությունն առայժմ տեղ չի գտել պաշտոնական աղբյուրներում։ Continue reading

Թուրքիայում մեկնարկել է IDEF միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում Մայիս 5, 2015 15:41 | RAZM.INFO - Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 5-ին մեկնարկել է IDEF-2015 պաշտպանական արդյունաբերության 12-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են մի շարք երկրների ռազմարդյունաբերական ընկերություններ, այդ թվում նաև՝ Ադրբեջանը և Ռուսաստանը։ Continue reading

Արցախում ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել

ԵԱՀԿ մշտադիտարկում Մայիս 5, 2015 14:42 | RAZM.INFO - Մայիսի 5-ին Արցախի իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Continue reading

Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանը ազատազրկվել է 15 տարով

2014-ի դեկտեմբերի 26-ին Արդբեջանում գերեվարված Արսեն Բաղդասարյանը Մայիս 5, 2015 13:31 | RAZM.INFO - Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանը 2014-ի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի տարածքում ձերբակալված Արսեն Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Continue reading