Daily Archives: Ապրիլ 15, 2015

[Լրացված] Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Աղդամի հատվածում գրանցված մարտական կորստի մասին

ենթասպա Շահմուրադ Ալիզադե Ապրիլ 15, 2015 21:33 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1991-ին ծնված և Բիլյասուվարի շրջանից պայմանագրային զինծառայության զորակոչված ենթասպա Շահմուրադ Ալիզադե Հիլալ օղլուն սպանվել է՝ նախնական տեղեկություններով դիպուկահարի գնդակից՝ առաջնագծի Աղդամի հատվածում։ Continue reading

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է ՌՕՈւ ավիաբազա և ականազերծման ուսումնական կենտրոն

ԱՄՆ դեսպանը ՍՈւ-25 գրոհիչի օդաչուական խցիկ բարձրանալիս Ապրիլ 15, 2015 20:48 | RAZM.INFO - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերթ Սեքութան ապրիլի 14-ին այցելել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի՝ Քյուրդամիրում տեղակայված ավիաբազա, որտեղ հանդիպել է ռազմական օդաչուներին։ Այս մասին հայտնի է դարձել Բաքվում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Continue reading

Իրանն այս տարի կստանա Ս-300 ԶՀՀ-ները Ռուսաստանից. Իրանի ՊՆ

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Ապրիլ 15, 2015 19:59 | RAZM.INFO - Իրանը Ս-300 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանից ստանալու է այս տարի: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեքհանը մինչև «Միջազգային անվտանգություն 2015» կոնֆերանսին մասնկացելու համար Մոսկվա մեկնելը: Continue reading

Իրանի պաշտպանության նախարարն ապրիլին կայցելի Ադրբեջան

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Հուսեյն Դեհղան Ապրիլ 15, 2015 19:23 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ապրիլի 14-ին ընդունել է այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան, Մոհսեն Փաք Այինին, ում հետ քննարկվող հարցերի շարքում եղել է նաև Իրանի պաշտպանության նախարարի՝ Բաքու պլանավորած այցի մանրամասների հստակեցումը։ Continue reading

Աֆղանստան է մեկնել ադրբեջանական խաղաղապահ հերթական զորախումբը

Թուրքիայի ՌՕՈւ բեռնատար ինքնաթիռով Աֆղանստան մեկնող ադրբեջանական զորախումբը Ապրիլ 15, 2015 18:24 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերի 35 հոգանոց ռոտացիոն զորախումբը Թուրքիայի ՌՕՈւ բեռնատար ինքնաթիռով մեկնել է Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում գործառույթներ իրականացնելու համար։ Continue reading

ՀՀ նախագահը ստորագրել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը

Սեյրան Օհանյանը ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում Ապրիլ 15, 2015 17:29 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 15-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 10 օր անց: Continue reading

Իրաքի զինյալներին մարզում են Մոսուլն ազատագրելու համար

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները Ապրիլ 15, 2015 17:07 | RAZM.INFO - Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքից 12 կիլոմետր հյուսիս ընկած ալ-Շիխան թաղամասում տեղակայված ճամբարում մարզումներ են անցկացվում ալ-Հաշիդ ալ-Վաթանի խմբավորման շուրջ 800 սուննի զինյալների համար։ Continue reading

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արգելել է զենք վաճառել Եմենի ապստամբ ուժերին

Քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում Ապրիլ 15, 2015 17:03 | RAZM.INFO - Ապրիլի 14-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդը էմբարգո է սահմանել ապստամբներին, մասնավորապես՝ «ալ Հուսի» շարժման ղեկավար Աբուլ Մալիք ալ-Հուսիին և Եմենի նախկին նախագահին ու վերջինիս որդուն զենք մատակարարելու վրա: Continue reading

Ուկրաինայի ազգային գվարդիայի մարզումների համար Կանադան մտադիր է ուղարկել 200 զինվորական

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում Ապրիլ 15, 2015 13:52 | RAZM.INFO - Կանադան որոշել է ուկրաինական Ազգային գվարդիան մարզելու համար ուղարկել 200 զինվորական հրահանգիչ։ Ուկրաինայի Լվովի շրջանի Յավորովյան զորավարժարանում անցկացվելիք մարզումները կսկսվեն 2015-ի ամռանը և կավարտվեն 2017-ի մարտի 31-ին: Continue reading

«Էրեբունի» օդանավակայանի ավիախմբի կործանիչները կմասնակցեն մայիսյան տոների միջոցառումներին

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչներ Ապրիլ 15, 2015 11:09 | RAZM.INFO - Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 70-ամյակի կապացությամբ Երևանի Հաղթանակի զբոսայգում կայանալիք միջոցառման ընթացքում ցուցադրական թռիչքներ են կատարելու ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ «էրեբունի» օդանակայանում տեղակայված ՄիԳ-29 կործանիչները: Continue reading