Daily Archives: Ապրիլ 2, 2015

Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո

Ավագ լեյտենանտ Ահմադովի հուղարկավորությունը Ապրիլ 2, 2015 22:51 | RAZM.INFO - Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի մարտին  Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է զինծառայողների մահվան 11 և վիրավորման 1 դեպք։ Եվս 3 կորստի մասին հայտնել է հայաստանյան լրատվակայքերից մեկը։ Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո

Ապրիլ 2, 2015 22:51 | RAZM.INFO - Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2015-ի մարտի 1-ից 31-ն ունեցել են 8 զոհ և 4 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել է 5 կորուստ: Continue reading

ՀՀ ԶՈւ սպաներն ավարտել են «Ռազմական ղեկավարման» 45-օրյա դասընթացը

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանձնում է սպայական հավաք-դասընթացի մասնակցի վկայականը Ապրիլ 2, 2015 21:50 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարությունում ամփոփվել է «Ռազմական ղեկավարման» 45-օրյա բարձրագույն սպայական հավաք-դասընթացը, որին ընդգրկված էին ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների, առանձին բաժինների, ինչպես նաև բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչները: Continue reading

Հայաստանում բացվել է ՀՕՊ սպառազինության նորոգման նոր արտադրամաս

Սեյրան Օհանյանին են ներկայացնում նոր արտադրամասի արտադրանքը Ապրիլ 2, 2015 21:28 | RAZM.INFO - Ապրիլի 2-ին Սեյրան Օհանյանի մասնակցությամբ բացվել է հատուկ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամաս, որը հնարավորություն է ընձեռելու ուշադրություն դարձնել ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման գործընթացի վրա: Continue reading

Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Ապրիլ 2, 2015 19:38 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 2-ին, Թբիլիսիի հյուրանոցներից մեկում դռնփակ նիստում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև եռակողմ ռազմական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր» Continue reading

«Էրեբունի» օդանավակայանի ՌԴ ԶՈւ օդաչուները ՄիԳ-29 կործանիչներով զորավարժություն են սկսել

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ Ապրիլ 2, 2015 14:50 | RAZM.INFO - Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն խմբի օդաչուները հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում 4-րդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուների հետ վարժանքներ են անցկացնում «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում Continue reading

Թուրքիայում մեկնարկել է միջազգային որոնողափրկարարական զորավարժություն

Թուրքիայի ԶՈւ որոնողափրկարարական ստորաբաժանում Ապրիլ 2, 2015 14:36 | RAZM.INFO - Թուրքիայում մարտի 30-ին մեկնարկել է Işık-2015/1 (Ըշըք-2015, թրք.՝ լույս) միջազգային որոնողափրկարարական զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիայի, ԱՄՆ, Ադրբեջանի, Իսպանիայի, Հունգարիայի, Ռումինիայի, ինչպես նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսի ԶՈւ ստորաբաժանումներ։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ թվաքանակը նվազել է մոտ 5 հազարով

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ Ապրիլ 2, 2015 13:54 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի ապրիլի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 681.470 հազար մարդ է, որը մոտ 5 հազարով պակաս է հունվարի ցուցանիշից։ Continue reading

ՌԴ ՌԾՈւ կասպյան նավատորմիղի հետևակայինները «վնասազերծել են ահաբեկիչներին»

ՌԴ ՌԾՈՒ Կասպյան նավատորմիղի հետևակայինները՝ հակաահաբեկչական պայքարի սցենարով զորավարժանքի ժամանակՌԴ ռազմածովային ուժերի Կասպից ծովի նավատորմի հետևակայինները՝ հակաահաբեկչական պայքարի սցենարով զորավարժանքի ժամանակ Ապրիլ 2, 2015 13:36 | RAZM.INFO - ՌԴ ռազմածովային ուժերի կասպյան նավատորմիղի հետևակայինները զորավարժանքի ժամանակ վնասազերծել են պայմանական ահաբեկիչներին, որոնք «ցանկացել են գրավել» զորամասերից մեկը Continue reading