Daily Archives: Ապրիլ 1, 2015

Ինչպես է Ադրբեջանի ՊՆ-ն կոծկում կորուստները

«Ազերթաջ» գործակալության՝ հեռացված հրապարակումը Ապրիլ 1, 2015 21:25 | RAZM.INFO - Մարտի 28-ին արդբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը հայտնեց նախօրեին առաջնագծի Աղդամի հատվածում սպանված սպա, 1980 թ. ծնված ավագ լեյտենանտ Ահմադով Իգբալ Սերաֆ օղլուի մասին։ Հրապարակման մեջ նշվում էր նաև, որ պատվո համազարկի ներքո սպանվածին հողին են հանձնել Continue reading

Պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասեր

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերի Ս-125 զենիթահրթիռային համակարգը Ապրիլ 1, 2015 19:46 | RAZM.INFO - Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում: Continue reading

Ահաբեկչական գործողությունները Դաղստանում. ժամանակագրություն 2015

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության Ապրիլ 1, 2015 19:28 | RAZM.INFO - Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։  Ռազմինֆոն կազմում է 2015թ. Դաղստանում կատարված ահաբեկչական և հակաահաբեկչական գործողությունների ժամանակագրությունը։ Continue reading

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ԶՈւ զորամաս

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով Ապրիլ 1, 2015 18:43 | RAZM.INFO - Մարտի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այցելել է երկրի հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկը և անցկացրել պլանային ստուգումներ: Continue reading

Պակիստանը ևս մտադիր է մասնակցել Եմենում ընթացող մարտական գործողություններին

Պակիստանի ԶՈւ զինծառայողներ Ապրիլ 1, 2015 18:38 | RAZM.INFO - Պակիստանը մի քանի որ տևած քննարկումներից հետո որոշել է միանալ Եմենում ապսամբած հութիների դեմ պայքարող կոալիցիային, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան։ Այդ հարցերը քննարկելու համար մարտի 30-ին Պակիստանի պաշտպանության նախարարն այցելել էր Սաուդյան Արաբիա։ Continue reading

Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան կզարգացնեն հարվածային ԱԹՍ-ների սեփական ծրագիրը

Ամերիկյան MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ Ապրիլ 1, 2015 15:13 | RAZM.INFO - Ֆրանսիան և Գերմանիան Իտալիայի հետ համատեղ պատրաստվում են  զարգացնել սեփական հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի ծրագիրը: Continue reading

ԱՄՆ-ն հանելու է Եգիպտոսի նկատմամբ կիրառվող զենքի վաճառքի էմբարգոն

Ապրիլ 1, 2015 14:49 | RAZM.INFO - ԱՄՆ-ն հանելու է 2013-ի հոկտեմբերի հեղաշրջումից հետո Եգիպտոսի նկատմամբ կիրառվող Harpoon տեսակի հականավային թևավոր հրթիռների, F-16 կործանիչների, M1A1 Abrams տանկերի վաճառքի էմբարգոն, իսկ նախագահ Բարաք Օբաման պահանջելու է որպես օգնություն տարեկան 1,3 մլրդ ամերիկյան դոլար գումար տրամադրել Եգիպտոսին: Continue reading

Հութիները հաջողություններ են գրանցում նաև Եմենի հարավում

Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ F-15 կարծանիչներ Ապրիլ 1, 2015 14:42 | RAZM.INFO - Եմենի հարավարևմտյան Թաիզ նահանգի Դաբաբ շրջանում տեղակայված 17-րդ ռազմական ստորաբաժանման զինվորները մարտի 31-ին շիադավան, իրանամետ հութի ապստամբների առջև բացել են Բաբ էլ-Մանդեբ նեղուցի ափին գտնվող ռազմավարական նշանակության ռազմաբազայի դարպասներն ու այն հանձնել վերջիններիս: Continue reading

Դաղստանում ոչնչացվել է «Իսլամական պետությանն» անդամագրված զինյալ

Հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչներ Նկարը՝ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի Ապրիլ 1, 2015 14:39 | RAZM.INFO - Դաղստանի Խասավյուրտ շրջանի բնակելի տներից մեկում մարտի 31-ին հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է «ղզլարյան» զինված խմբավորման ղեկավար Շահբան Հասանովը։ Continue reading