Daily Archives: Մարտ 18, 2015

Վրաստանն ու Իտալիան ստորագրել են ռազմական համագործակցության պլան

Վրաստանն ու Իտալիան ստորագրել են համագործակցության պլան Մարտ 18, 2015 22:08 | RAZM.INFO - Վրաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունները մարտի 17-ին ստորագրել են երկկողմ համագործակցության պլան։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ՊՆ Եվրաինտեգրման և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ներկայացուցիչն ու Վրաստանում Իտալիայի ռազմական կցորդը: Continue reading

Նախարար Օհանյանը 4 զորամաս է այցելել, ծանոթացել հայրենական արտադրության վարժասարքին

Զորամասերից մեկում նախարար Օհանյանին ներկայացնում են հայրենական արտադրության վարժասարքը Մարտ 18, 2015 22:04 | RAZM.INFO - Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ մի շարք զորամասերում: Այցի շրջանակում նախարար Օհանյանը հանդիպել է նաև Գյումրիի և Արմավիրի մարզերից բանակ զորակոչված ժամկետային զինծառայողներին և նրանց ծնողներին: Continue reading

ԱՄՆ-ն կարող է դադարեցնել զորախմբերի դուրսբերումն Աֆղանստանից մինչև 2016 թվականը

ԱՄՆ զինծառայողներն Աֆղանստանում Մարտ 18, 2015 19:52 | RAZM.INFO - ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել աֆղանստանյան զորախմբի թվաքանակը՝ հրաժարվելով մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ։ Continue reading

Թուրքիան «Ալթայ» տանկի համար պատրաստվում է արտադրել սեփական շարժիչներ

Թուրքական արտադրության «Ալթայ» հիմնական մարտական տանկ Մարտ 18, 2015 19:33 | RAZM.INFO - Թուրքիայի շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» ընկերության ղեկավար Նուրի Ալբայրաքը հայտարարել է, որ թուրքական արտադրության «Ալթայ» տանկն ունենալու է տեղական արտադրության շարժիչ ու տրանսմիսիա։ Continue reading

Սիրիայի ՀՕՊ ուժերը ամերիկյան հետախուզական ԱԹՍ են խոցել Լաթաքիայում (վիդեո)

Սիրիայում խոցված ամերիկյան ԱԹՍ-ն Մարտ 18, 2015 16:34 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը մարտի 17-ին նավահանգստային Լաթաքիա քաղաքի օդային տարածքում խոցել են ամերիկյան Predator անօդաչու թռչող սարք, որն օդ էր բարձրացել ներկայիս Թուրքիայի Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազայից։ Continue reading

Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Մարտ 18, 2015 16:13 | RAZM.INFO - Արցախի ղեկավարության հետ պայմանավորվածության համաձայն՝ մարտի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: Continue reading

ՊԲ-ում քննարկել են հյուսիսային ուղղության զորամասերի պատրաստության պլանը

ՊԲ հրամանատարի խորհրդակցությունը բանակի հյուսիսային ուղղության զորամասերի հրամկազմի հետ Մարտ 18, 2015 10:33 | RAZM.INFO - Մարտի 17-ին Մարտակերտում անցկացվել է Պաշտպանության բանակի ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման հրամկազմն ու ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Continue reading