Daily Archives: Մարտ 12, 2015

ՆԱՏՕ-ի հերթական զորավարժությունը Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում Մարտ 12, 2015 21:35 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի ծովային ուժերի 2-րդ մշտական խմբի անդամ երկրների՝ ռազմանավերը Սև ծովում՝ Բուլղարիայի Վարնա նավահանգստում, Ղրիմից 500 կմ հեռավորության վրա, Բուլղարիայի և Ռումինիայի  ռազմածովային ուժերի հետ համատեղ սկսել են զորավարժություն, որը տևելու է 2 շաբաթ։ Continue reading

ՌԴ-ն դադարեցրել է մասնակցությունը «ԵՍԶՈւ» մասին պայմանագրի համատեղ խորհրդատվական խմբին

«Տիգր» զրահամեքենաները Կարմիր Հրապարակում անցկացվող շքերթի ժամանակ Մարտ 12, 2015 19:05 | RAZM.INFO - Վիեննայում Ռուսաստանի արտգործնախարարության պատվիրակության ղեկավարը մարտի 10-ին հայտարարել է, որ ՌԴ-ն մարտի 11-ից դադարեցնում է իր մասնակցությունը «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի» համատեղ խորհրդատվական խմբի նիստերին։ Continue reading

Սեյրան Օհանյանին ներկայացվել են հայրենական արտադրության զինատեսակներ

Նախարար Օհանյանին ներկայացնում են ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրանքը Մարտ 12, 2015 19:05 | RAZM.INFO - Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում: Ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին Continue reading

Մարտի 12-ից Թուրքիայում կդադարեցվի RF-4E ինքնաթիռների շահագործումը. ՌՕՈւ հրամանատարություն

Թուրքիայի ռազմաօդային ուժերի RF-4E հետախուզական ինքնաթիռ Մարտ 12, 2015 16:56 | RAZM.INFO - Հաշվի առնելով վերջին շրջանի վթարները, օդաչուների և ինքնաթիռների կորուստը՝ Թուրքիայի ԶՈւ-ն որոշել է դադարեցնել թռիչքները RF-4E ինքնաթռներով, իսկ վերջինիս գործառույթներն իրականացնելու են հետախուզական աշխատանքների համար արդիականացվող F-16 ինքնաթիռները։ Continue reading

«Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստանում է Վրաստանի ԶՈւ հերթական զորախումբը

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Մարտ 12, 2015 16:14 | RAZM.INFO - Վրաստանի զինված ուժերի հետևակային 3-րդ բրիգադից ընտրովի հավաքած վաշտը 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում արդեն Աֆղանստանում է։ Continue reading

Թուրքիայում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարը

Մարտ 12, 2015 13:59 | RAZM.INFO - ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինի գլխավորած պատվիրակությունը սիրիացի ապստամբներին մարզելու և զինելու թուրք-ամերիկյան համատեղ ծրագրի կազմակերպման համար մարտի 11-ին մեկնել է Թուրքիայի Քիրշեհիր կենտրոնական նահանգ: Continue reading

ԱՄՆ-ն հետախուզական անօդաչու թռչող սարքեր ու զրահամեքենաներ է տրամադրելու Ուկրաինային

Ամերիկյան բանակի զինծառայողը հավաքում է RQ-11 Raven հետախուզական ԱԹՍ-ն: Հետին պլանում ամերիկյան բանակի HMMWV («Համվի») թեթև զրահապատ մեքենան է: Մարտ 12, 2015 13:21 | RAZM.INFO - Միացյալ Նահանգները մտադիր է օգնել Ուկրաինայի կառավարական ուժերին՝ նրանց տրամադրելով ընդհանուր առմամբ 75 մլն ամերիկյան դոլարի ոչ մահացու սպառազինություն: Continue reading

[Լրացված] Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը սպանվել է «հայկական դիվերսիոն խմբի» դեմ մարտի ժամանակ

Մարտ 12, 2015 10:26 | RAZM.INFO - Երեկ՝ մարտի 11-ին, իբր հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ մղված մարտում մահացել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Աթաև Անար Մամեդ օղլուն: Continue reading