Daily Archives: Մարտ 11, 2015

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է թաքցնել սպանությունը՝ նույնիսկ զինդատախազության հաղորդագրությունից հետո

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Մարտ 11, 2015 22:34 | RAZM.INFO - Ներկայիս Ադրբեջանի Գյանջայի շրջանի զինդատախազությունն այսօր` մարտի 11-ին, ադրբեջանական Azvizion.az լրատվակայքին հայտնել է զինծառայող Բայրամով Անարի սպանության մասին՝ հավելելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ուշագրավ է, սակայն, որ ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV լրատվակայքը Բայրամով Անար Գյունեշ օղլուի սպանության մասին հայտնել էր դեռևս օրեր առաջ՝ մարտի 7-ին Continue reading

Պաշտպանության նախարարությունում ուսումնական տագնապ է հայտարարվել

ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքներին մասնակցող անձնակազմը Մարտ 11, 2015 20:35 | RAZM.INFO - Փետրվարի 16-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկած 2015թ. ուսումնական տարվա առաջին փուլի մարտական պատրաստության ուսումնական պլանի համաձայն` մարտի 10-ին մեկնարկել են ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները: Continue reading

ՆԱՏՕ-ն Վրաստանին իր շարքեր չի ընդունի. վրաստանյան կուսակցության առաջնորդ

«Արդյունաբերությունը կփրկի Վրաստանին» կուսակցության առաջնորդ Գոգի Տոպաձե Մարտ 11, 2015 20:00 | RAZM.INFO - Մարտի 10-ին Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն չունենալու մասին խոսել է «Վրացական երազանք» խորհրդարանական կոալիցիայի պատգամավոր, «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանին» (նախկինում ընդդիմադիր) կուսակցության առաջնորդ Գոգի Թոփաձեն։ Continue reading

Գյումրիի ՌԴ ռազմաբազայի տանկիստները պատրաստվում են Տանկային բիաթլոն 2015 մրցույթին

2014-ի ՌԴ ԶՈւ համաբանակային տանկային բիաթլոնի ընթացքը։ Տանկերն ու ՀՄՄ-ները նույն շարքում Մարտ 11, 2015 18:54 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի մոտ 300 զինծառայողներ սկսել են Տանկային բիաթլոն 2015 մրցույթին պատրաստվելու պարապմունքները: Continue reading

Թուրքիայի խորհրդարանը երկրի Ժանդարմերիան մտցրել է ՆԳ նախարարության մեջ

Թուրքիայի խորհրդարան Մարտ 11, 2015 17:49 | RAZM.INFO - Մարտի 10-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է «Ներքին անվտանգության փաթեթում» ներառված ևս 5 հոդված։ Այդ հոդվածների համաձայն՝ ժանդարմերիայի հրամանատարությունը ներառվում է ներքին գործերի նախարարության կազմում։ Continue reading

[Լրացված] ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռ է ընկել, ուղղաթիռում եղած 11 զինծառայողները կորել են

UH-60M Black Hawk ուղղաթիռ Մարտ 11, 2015 17:04 | RAZM.INFO - Այսօր գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ վայր է ընկել ամերիկյան բանակի UH-60 Black Hawk ուղղաթիռ: Ռազմական ուղղաթիռի անձնակազմի 4 անդամներն ու Ծովային հետևակի՝ ուղղաթիռում գտնվող 7 զինծառայողները կորել են: Continue reading

Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Խորվաթիա

Զաքիր Հասանովը և Խորվաթիայի պաշտպանության նախարարը Մարտ 11, 2015 12:27 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Խորվաթիա: Վերջինիս դիմավորել է Խորվաթիայի պաշտպանության նախարար Անտե Կոնտրոմանովիչը: Continue reading