Daily Archives: Մարտ 2, 2015

Թուրքիայի ԶՈւ թվաքանակը նվազել է մոտ 4 հազարով

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ Մարտ 2, 2015 21:46 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի մարտի 2-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 686 հազար մարդ է, որը մոտ 4 հազարով պակաս է հունվարի ցուցանիշից։ Continue reading

Դաղստանում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 7 զինյալ է սպանվել

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության Մարտ 2, 2015 21:42 | RAZM.INFO - Այսօր` մարտի 2-ին, Դաղստանի 4 գյուղերում հանվել է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմը, որը հայտարարվել էր դեռևս փետրվարի 25-ից: Գործողությունների արդյունքում սպանվել է 7 զինյալ: Continue reading

Բակո Սահակյանը պարգևատրել է զոհված զինծառայողներին

Արցախի «Մարտական ծառայություն» մեդալ Մարտ 2, 2015 20:40 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով: Continue reading

Aselsan և Thales ռազմարդյունաբերական ընկերությունները համաձայնագիր են ստորագրել

«Ասելսանի» հրթիռային արձակման կայանը, որի վրա նախատեսվում է տեղադրել Thales-ի LMM հրթիռները Մարտ 2, 2015 18:00 | RAZM.INFO - Թուրքական «Ասելսան» (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունն Աբու-Դաբիում  անցկացված IDEX-2015 ցուցահանդեսի շրջանակներում 2015-ի փետրվարի 25-ին համագործակցության  համաձայնագիր է ստորագրել բրիտանական Thales Air Defence ռազմարդյունաբերական ընկերության հետ։ Continue reading

Զինծառայողի մահվան գործով 3 զինծառայողի են ձերբակալել

ՀՀ քննչական կոմիտե Մարտ 2, 2015 17:45 | RAZM.INFO - Փետրվարի 27-ին, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով ստորին ծնոտի շրջանում ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք էր հասցրել ժամկետային զինծառայող, Ալբերտ Էմիլի Սաֆարյանը։ Վերջինիս մահվան դեպքի առիթով ձերբակալվել է 3 անձ։ Continue reading

Ռազմինֆոյին հայտնի է դարձել ադրբեջանական բանակում սպանության մասին

Ադրբեջանցի զոհված զինծառայող Մարտ 2, 2015 16:42 | RAZM.INFO - Այլընտրանքային աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոյին հայտնի է դարձել մարտի 1-ին ադրբեջանական բանակում ծառայակցի սպանության միջադեպի մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, այս տեղեկությունը գաղտնի է պահում։ Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինված ուժերում ունեցած ևս մեկ կորստի մասին

Ադրբեջանցի զինծառայողի աճյուն Մարտ 2, 2015 16:07 | RAZM.INFO - Այսօր՝ մարտի 2-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ «սրտային անբավարարությունից» մահացել է 1990-ին ծնված և 2015-ի հունվարի 7-ից ծառայության անցած զինծառայող Փարվանաև Վիջայ Գյուլմեթ օղլուն։ Continue reading

[Լրացված] Հունաստանի արձագանքը Թուրքիայի՝ Էգեյան ծովում իր օդային տարածքի ընդլայնման մասին հայտարարությանը

Կադր 2014-ին Թուրքիայի՝ Էգեյան ծովում անցկացրած զորավարժությունից Մարտ 2, 2015 13:19 | RAZM.INFO - Հունաստանը բողոքում է Թուրքիայի՝ Էգեյան ծովի օդային տարածքում զորավարժություններ անցկացնելու և այդ պատճառաբանությամբ լրացուցիչ օդային տարածքներ կորզելու դեմ. հայտարարել է Հունաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Կոստանտինոս Կուրտասը: Continue reading

Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են մարտական կորստի մասին

Ադրբեջանցի սպանված զինծառայողի գերեզման Մարտ 2, 2015 11:39 | RAZM.INFO - Ռազմինֆոն ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, որ մարտի 1-ին հայկական դիպուկահարի գնդակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Միրզաև Մեհդի Նաբի օղլուն։ Continue reading