Daily Archives: Փետրվար 24, 2015

Սեյրան Օհանյանն այցելել է 3-րդ բանակային կորպուսի զորամասեր

Սեյրան Օհանյանն ու բարձրաստիճան զինվորականները զորամասի տեխնիկայի պահպանման բազայում Փետրվար 24, 2015 20:24 | RAZM.INFO - Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի ու բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր: Continue reading

Դաղստանում փոխհրաձգության արդյունքում սպանվել են 2 զինյալ և 1 ոստիկան

Դաղստանի զինյալներ Փետրվար 24, 2015 19:49 | RAZM.INFO - Փետրվարի 24-ին Դաղստանի Խասավյուրտի շրջանի Սուլևքենթ գյուղի մոտ 3 զինված անձինք կրակել են ոստիկանների վրա, երբ վերջիններս կանգնեցրել են նրանց մեքենան՝ ստուգելու համար: Փոխհրաձգության պատճառով ոստիկանության 1 աշխատակից մահացել է, ևս մեկին վիրավոր տեղափոխել են հիվանդանոց։ Continue reading

«Կալաշնիկով» կոնցերնը նախատեսում է զբաղվել նաև ԱԹՍ-ների և մոտորանավակների արտադրությամբ

Zala Aero ընկերության արտադրած ԱԹՍ Փետրվար 24, 2015 19:29 | RAZM.INFO - Ռուսաստանյան «Կալաշնիկով» ռազմարդյունբերական կոնցերնը գնելու է անօդաչու թռչող սարքեր արտադրող ռուսաստանյան «Զալա աերո» (Zala Aero) և մոտորանավակներ արտադրող «Եվրոյախթինգ Ռիբինսկայա վերֆ» ընկերությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները (51 տոկոս)։ Continue reading

Ադրբեջանի սահմնապահ ծառայության պետը Թեհրանում հանդիպել է իր պաշտոնակցին

Իրանի և Ադրբեջանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Բաքվում. օգոստոս, 2014թ. Փետրվար 24, 2015 17:06 | RAZM.INFO - Պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն այսօր՝ փետրվարի 24-ին, հանդիպել է ԻԻՀ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Գասըմ Ռեզային, որից հետո կողմերի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։ Continue reading

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչին

Բակո Սահակյանն ու Մովսես Հակոբյանն ընդունել են Միքայել Հարությունյանին Փետրվար 24, 2015 14:57 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Continue reading

ԱՄՆ-ը և Թուրքիան համագործակցում են Սիրիայում ընթացող գործողություններում

Թուրքական զինուժը Սիրիայի Էշմեսի գյուղում Փետրվար 24, 2015 12:52 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 22-ին զրուցել է Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուի հետ նույն օրը կեսգիշերին Թուրքական զինված ուժերի՝ Սիրիա ներխուժելու և Շահ Սուլեյմանի մասունքները տարհանելու ռազմական գործողության մասին: Continue reading

Ս-300-ների փոխարեն Ռուսաստանն Իրանին այլ ՀՕՊ համակարգ է առաջարկել

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Փետրվար 24, 2015 12:02 | RAZM.INFO - Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական ռազմարդյունաբերական կոնցերնն Իրանին առաջարկել է Ս-300 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի փոխարեն գնել նույն համակարգերի առավել կատարելագործված «Անթեյ-2500» (Ս-300ՎՄ) տարբերակից: Continue reading