Daily Archives: Փետրվար 4, 2015

Ռազմական ինստիտուտի 30 սպաներ կազատվեն զբաղեցրած պաշտոններից

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան Փետրվար 4, 2015 20:19 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց է ուղղել Սեյրան Օհանյանին ռազմական ուսումնարանում սպանված կուրսանտի գործի վերաբերյալ: Continue reading

Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի տեղակայման վայրը որոշելու է Վրաստանը. Ապատուրայ

Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն է Փետրվար 4, 2015 19:07 | RAZM.INFO - Վրաստանում կառուցվելիք ուսումնական կենտրոնի տեղակայման վայրը վերջնական որոշելու է հենց Վրաստանը։ «Այդ որոշումը ոչ թե ՆԱՏՕ-ն է կայացնելու, այլ Վրաստանը, քանի որ այդ տարածքն իրենն է։ Continue reading

Քիրքուքում հաջողվել է հետ մղել «Իսլամական պետության» գրոհը

ԻՊ հարձակումը Քիրքուքի վրա հունվարի 30-ին Փետրվար 4, 2015 18:49 | RAZM.INFO - Ամերիկայի գլխավորած միջազգային կոալիցիան հունվարի 30-ին Իրաքյան Քրդստանի՝ նավթային պաշարներով հարուստ և ռազմավարական նշանակություն ունեցող Քիրքուք քաղաքում օգնել է  քրդական Փեշմերգեի ուժերին հետ մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների գրոհը: Continue reading

Բուլղարիան մտադիր է 82կմ պատ կառուցել Թուրքիայի հետ սահմանին

Թուրքիա-Բուլղարիա սահմանը Փետրվար 4, 2015 18:28 | RAZM.INFO - Բուլղարիան պատրաստվում է Թուրքիայի հետ սահմանին 82 կմ երկարությամբ պատնեշ կառուցել, որը շատ ավելի դժվարանցանելի կլինի, քան ներկայիս փշապարիսպը և նման կլինի «Բեռլինի պատին»: Continue reading

Ադրբեջանական դիպուկահարի կրակից վիրավորվել է Մովսես գյուղի բնակիչ

Տավուշի մարզի Մովսես գյուղը Փետրվար 4, 2015 14:38 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 4-ին, ադրբեջանական զինված ուժերի դիպուպուկահարի կրակից վիրավորվել է Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 85-ամյա Լևոն Հովակիմի Անդրեասյանը։ Continue reading

Թուրքիայում ռազմաօդային ուժերի լեյտենանտ է անհետ կորել

Թուրքական ժանդարմերիայի ստորաբաժանումը որոնողական աշխատանքներ է իրականացնում Մենդերես գետում Փետրվար 4, 2015 14:12 | RAZM.INFO - Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգի Սարաքյոյ գավառի Քաբաաղաչլար գյուղի մոտակայքում գտնվող գետում փետրվարի 3-ին լաստանավ է խորտակվել։ Նավում գտնվող երեք քաղաքացիական անձինք փրկվել են, իսկ մեկ լեյտենանտ անհետ կորել է, հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի կայքը։ Continue reading

Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել զորավաժության անցկացման վայրում

Օպերատիվ-մարտավարական զորավարժություն Ադրբեջանում Փետրվար 4, 2015 13:42 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է փետրվարի 2-ին մեկնարկած օպերատիվ-մարտավարական զորավարժության հրամանատարական կետ և խորհրդակցություն անցկացրել  զորավարժությանը մասնակցող բարձր սպայակազմի հետ: Continue reading

Թուրքիան ևս 1 տարով երկարաձգել է Ադենի ծովածոցում զորամիավորում տեղակայելու ժամկետը

Թուրքական ՌԾՈւ զորամիավորմուը Սոմալիում Փետրվար 4, 2015 13:26 | RAZM.INFO - Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը փետրվարի 3-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է կառավարության նեկայացրած օրինագիծը, որով նախատեսվում է մեկ տարով երկարաձգել Ադենի ծովածոցում Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի զորամիավորման տեղակայման ժամկետը։ Continue reading

ՊՆ-ում քննարկվել են արցախյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների մասին տվյալների փոխանակման հարցեր

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը Փետրվար 4, 2015 11:49 | RAZM.INFO - Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 3-ին  ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Continue reading

Ադրբեջանի բանակում գնդապետը կրակել է զինծառայողին՝ զանգվածային սպանությունը կանխելու համար

Ավտոմատավոր զինծառայող Փետրվար 4, 2015 4:04 | RAZM.INFO - Փետրվարի 3-ին ադրբեջանական Azadliq պարբերականը հրապարակել է զինված ուժերում ժամկետային ծառայություն անցնող Չինգիզ Թարվերդիևի հոր հետ հարցազրույցը, որում վերջինս հայտնել է՝ իր որդու հրամանատարը (կոչումով գնդապետ) հունվարի 26-ին հրազենային վնասվածք է հասցրել Չինգիզին գլխի շրջանում Continue reading