Daily Archives: Հունվար 28, 2015

Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել են զինծառայողներ

ՀՀ Արիության մեդալ Հունվար 28, 2015 17:37 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել են մի շարք զինծառայողներ։ Continue reading

Ադրբեջանում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք են ստացել 2 զինծառայող

Լուսանկար միջադեպի վայրից Հունվար 28, 2015 17:30 | RAZM.INFO - Ադրբեջանի Թովուզի շրջանի Օյսյուզլյու գյուղի հարակից շրջանում հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը գրանցվել է ավտովթար, որի հետևանքով ծանր վիրավորվել են զինված ուժերի 2 զինծառայող, ովքեր տեղափոխվել են Թովուզի շրջանի կենտրոնական հիվանդանոց։ Continue reading

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետն ընդունել է այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդներին

Կապանաձեն Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ Հունվար 28, 2015 16:58 | RAZM.INFO - Հունվարի 27-ին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ընդունել է այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդներին և Վրաստանում ՆԱՏՕ-ի հարցերով գրասենյակի ներկայացուցիչներին։ Continue reading

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Հունվար 28, 2015 16:31 | RAZM.INFO - Հայկական զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Continue reading

Իսպանական Patriot-ները տեղակայվել են «Ինջիրլիք» ռազմաբազայում

Գերմանական Patriot՝ Թուրքիայի սահմանին Հունվար 28, 2015 16:15 | RAZM.INFO - Իսպանական հակաօդային պաշտպանության 5 Patriot համակարգերից կազմված մարտկոցը հունվարի 26-ին Ադանայի օդանավակայանում՝ «Ինջիջլիքի» ռազմաբազայում, պաշտոնական արարողությամբ ստանձնել է թուրք-սիրիական սահմանի իրեն վստահված հատվածի հսկողությունը։ Continue reading

Թուրքիայի՝ Իրաքին սահմանակից գյուղում զինվորականների հետ բախումների հետևանքով սպանվել է մեկ գյուղացի

Լուսանկար սահմանամերձ գյուղում սպանված երիտասարդի հուղարկավորությունից Հունվար 28, 2015 15:56 | RAZM.INFO - Թուրքիայի Հաքքարի նահանգի՝ Իրաքին սահմանակից Սամանլը քրդական գյուղում զինվորականների հետ բախումների ժամանակ վերջիններիս կրակոցից հունվարի 26-ին սպանվել  է մի 25-ամյա գյուղացի։ Continue reading

ՊԲ հրամանատարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով

Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան Հունվար 28, 2015 15:42 | RAZM.INFO - Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Continue reading

Թուրքիայում ոստիկանները կանգնեցրել են Քոբանի անցնել փորձող քրդերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողան Հունվար 28, 2015 13:23 | RAZM.INFO - Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 27-ին արցունքաբեր գազ է օգտագործել Սիրիայի՝  «Իսլամական պետության» զինյալներից ազատագրված Քոբանի սահմանամերձ քաղաք անցնել փորձող քրդերի դեմ: Continue reading