Daily Archives: Հունվար 26, 2015

Վրաստանը ներքին գործերի նոր նախարար ունի

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին Հունվար 26, 2015 17:42 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 26-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հատուկ ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված, նախկինում փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վախթանգ Գոմելաուրիին։ Continue reading

Մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահը մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին Հունվար 26, 2015 15:45 | RAZM.INFO - ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 26-ին, ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Continue reading

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը Պենտագոնում է

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Հուլուսի Աքարը Հունվար 26, 2015 15:33 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն ԱՄՆ ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետ, բանակի գեներալ Ռեյ Օդիերնոյի հրավերով հունվարի 25-ին մեկնել է Վաշինգտոն։ Continue reading

Նախագահը պարգևատրել է Տավուշում հակառակորդի դիվերսիան հետ մղելիս զոհված զինծառայողներին

ՀՀ Արիության մեդալ Հունվար 26, 2015 15:25 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Continue reading

Թուրքիան մասնակցելու է Աֆրիկայում ԱՄՆ ՌԾՈւ հակածովահենային զորավարժությանը

Դրվագ Cutlass Express-2013 զորավարժության ընթացքից Հունվար 26, 2015 15:22 | RAZM.INFO - ԱՄՆ, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ջիբութիի, Նիդեռլանդներ, Մավրիկիոսի, Մոզամբիկի  զինված ուժերը հունվարի 28-ից փետրվարի 5-ը մասնակցելու են Աֆրիկայում ԱՄՆ զինված ուժերի կազմակերպած Cutlass Express-2015 ծովային զորավարժությանը, որն անցկացվելու է Աֆրիկայի արևելյան ափամերձ շրջաններում՝ Հնդկական օվկիանոսում։ Continue reading

Ադրբեջանական կայքը հայտնում է առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ 3 սպանված զինծառայողի մասին

Ադրբեջանցի սպանված զինծառայող Հունվար 26, 2015 11:41 | RAZM.INFO - Ադրբեջանական Haqqin.az լրատվակայքն այօր՝ հունվարի 26-ին, հայտնում է, թե իբր հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերով կրակել են Ադրբեջանի զինված ուժերի Գետաբեկի շրջանում (սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին) տեղակայված մարտական դիրքերից մեկի գետնատնակին (բլինդաժ), ինչի արդյունքում մահացել է 3 ադրբեջանցի զինծառայող: Continue reading