Daily Archives: Հունվար 22, 2015

Սոմալիում մեքենա է պայթեցվել Թուրքիայի պատվիրակությանն ընդունող հյուրանոցի մոտ

Սոմալիի կառավարական ուժերի զրահամեքենան մահապարտ ահաբեկչի պայթեցրած մեքենայի մոտ Հունվար 22, 2015 19:35 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հունվարի 23-ին Սոմալի կատարելիք այցի նախօրեին երկրի մայրաքաղաքում մահապարտը մեքենան պայթեցրել է այն հյուրանոցի մոտ, որտեղ այցը կազմակերպելու համար ժամանել էր թուրքական պատվիրակությունը։ Continue reading

Բաքվում մեկնարկել է ռազմածովային ուժերի նախկին պետի դատավարությունը

Ադրբեջանի ՌԾՈւ նախկին հրամանատար Շահին Սուլթանով Հունվար 22, 2015 18:54 | RAZM.INFO - Բաքվի Նեսիմիի շրջանի վարչական դատարանում այսօր՝ հունվարի 22-ին, մեկնարկել է Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի նախկին պետ, փոխծովակալ Շահին Սուլթանովի դատավարությունը։ Քննվելու են նաև նույն գործով մեղադրվող մյուս ամբաստանյալները։ Continue reading

ՀՀ նախագահը պարգևատրել է դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայողին

Մարտական ծառայություն մեդալ Հունվար 22, 2015 17:54 | RAZM.INFO - Հունվարի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Continue reading

Թուրքիան չի կարող վերահսկել ահաբեկիչների շարժն իր տարածքով. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետները Հունվար 22, 2015 17:53 | RAZM.INFO - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում հունվարի 21-ն հարցազրույց է տվել բրիտանական Independent և Times պարբերականներին՝ անդրադառնալով «Իսլամական պետության» դեմ տարվող պայքարին և Թուրքիայի տարածքով Եվրոպայից Սիրիա անցնող ծայրահեղականների խնդրին։ Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ում ընդունել են ԱՄԷ-ի ռազմաօդային և ՀՕՊ ուժերի հրամանատարին

Հանդիպում գեներալ-մայոր Իբրահիմ Նասըր Մոհամմադ ալ Ալևիի հետ Հունվար 22, 2015 17:02 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ԶՈւ գլխավոր շտաբի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Իբրահիմ Նասըր Մոհամմադ ալ Ալևիին։ Continue reading

Նախագահը պարգևատրել է Քարվաճառում զոհված զինծառայողին

Մարտական ծառայություն մեդալ Հունվար 22, 2015 15:28 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 22-ին ստորագրած հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Continue reading

Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» 200 ահաբեկիչ

Իսլամիստ զինյալ Հունվար 22, 2015 14:50 | RAZM.INFO - Հունվարի  21-ին  քրդական Փեշմերգեի կազմակերպած գործողության արդյունքում զոհվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության  200 զինյալ, և ազատագրվել 480 քառ. կմ տարածք: Գործողությունները սկսվել են Մոսուլ քաղաքի արևելքից և արևմուտքից Continue reading

Ադրբեջան է վերադարձել Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած զորախումբը

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած ադրբեջանական զորախումբը (ինքնաթիռը պատկանում է Թուրքիային) Հունվար 22, 2015 14:21 | RAZM.INFO - Աֆղանստանում 2015-ի հունվարից ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող՝ ISAF առաքելությանը փոխարինած «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելության շրջանակներում ծառայություն իրականացրած ադրբեջանական 39 հոգանոց զորախումբը վերադարձել է Բաքու։ Continue reading