Daily Archives: Հունվար 20, 2015

Անկարայում գաղտնալսումների գործով ձերբակալվել է 21 անձ

Ձերբակալություններ Թուրքիայի 4 նահանգներում: Հունվար 20, 2015 20:38 | RAZM.INFO - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում  հունվարի 20-ին Գյուլենական մարժման դեմ նոր գործողություն է ձեռնարկվել, ինչի արդյունքում անօրինական գաղտնալսումների մեղադրանքով ձերբակալվել է 21 անձ Continue reading

Սիրիայում սպանվել է Իրանի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ

Գեներալ Մոհամմադ Ալլահդադի Հունվար 20, 2015 19:11 | RAZM.INFO - Իրանի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ալլահդադին հունվարի 18-ին գրանցված միջադեպի հետևանքով զոհվել է Սիրիայում։ Իրանական ուժային կառույցի գեներալն այնտեղ էր «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում կառավարական ուժերին աջակցելու նպատակով։ Continue reading

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան

ՌԴ և ԻԻՀ պաշտպանության նախարարները համաձայնագրերի ստորագրման պահին Հունվար 20, 2015 16:50 | RAZM.INFO - Հունվարի 19-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան, որտեղ այսօր՝ հունվարի 20-ին բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության նախարարի, ինչպես նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ: Continue reading

ԵՄ-ն ցանկանում է հակաահաբեկչական պայքարին ներգրավել Թուրքիային և արաբական երկրներին

Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին և ԵՄ արտաքին գործերի ու քաղաքականության գերագույն հանձնականտար Ֆրեդերիկա Մոգերինին Հունվար 20, 2015 15:30 | RAZM.INFO - Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն որոշում է կայացրել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցություն սկսել Թուրքիայի և արաբական մի շարք երկրների հետ ու իրականացնել հետախուզական տվյալների փոխանակում։ Continue reading

Թուրքական «Ասելսանը» համագործակցելու է Typhoon կործանիչներ արտադրող ընկերության հետ

«Եվրոֆայթեր Թայֆուն» ռազմական ինքնաթիռի EJ200 շարժիչը Հունվար 20, 2015 15:19 | RAZM.INFO - Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը հունվարի 19-ին Անկարայում համագործակցության հուշագիր է ստորագրել Eurofighter Typhoon («Եվրոֆայթեր Թայֆուն») ռազմական ինքնաթիռների համար EJ200 շարժիչ արտադրող Eurojet եվրոպական ռազմարդյունաբերական  ընկերության հետ։ Continue reading

Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Արցախի «Արիության համար» մեդալ Հունվար 20, 2015 14:10 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 20-ին, ստորագրել է հրամանագիր, որով հետմահու պարգևատրվել է ադրբեջանական կողմի կրակոցից զոհված զինծառայող Սուրեն Փիլոսյանին, Continue reading

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

Հունվար 20, 2015 12:44 | RAZM.INFO - Հունվարի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Continue reading

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մեկնել է Բրյուսել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով Հունվար 20, 2015 12:35 | RAZM.INFO - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏO-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների ԳՇ պետերի ռազմական կոմիտեի նիստին Continue reading

Արցախի նախագահն ու արտգործնախարարն ընդունել են Անջեյ Կասպրշիկին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը Հունվար 20, 2015 12:06 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Continue reading