Daily Archives: Հունվար 19, 2015

Ադրբեջանը 26 երկրի հետ բանակցում է ռազմական համագործակցություն հիմնելու շուրջ

Ադրբեջանցի խաղաղապահներ Հունվար 19, 2015 21:51 | RAZM.INFO - Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը անդրադարձել է երկրի պաշտպանության նախարարության և այլ երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության համաձայնագրերին ու հուշագրերին, որոնց թվում առանձնացրել է 34 երկիր։ Continue reading

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի հավաքին

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Նեջմեդդին Սադիկով Հունվար 19, 2015 18:34 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության հանձնաժողովի նախագահ, գեներալ Քնութ Բարթելսի հրավերով 2015-ի հունվարի 21-ին կմասնակցի է Բելգիայում նախանշված հավաքին Continue reading

Թուրքիան հայտարարել է լազերային զենքի հաջող փորձարկման մասին

LaWS Հունվար 19, 2015 18:19 | RAZM.INFO - Թուրքիայում հաջողությամբ անցկացվել է տեղական արտադրության լազերային զենքի փորձարկումը։ Առաջիկա 6 տարվա համար նախատեսված ծրագրային բյուջեն հայտարարվել է 120 մլն լիրա (55 մլն ամերիկյան դոլար): Continue reading

Թուրքական զինվորական գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել

Աֆիոնքարահիսարի զինվորական գործարանի տարածքը Հունվար 19, 2015 17:37 | RAZM.INFO - Թուրքիայի Աֆիոնքարահիսար քաղաքի՝ զինվորական սաղավարտների արտադրության գործարանում հունվարի 19-ի կեսօրին հրդեհ է բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է 45 րոպեում մարել կրակը։ Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Continue reading

Թուրքիայում համածառայակցի կրակոցից զինծառայող է սպանվել

Սպանված զինծառայող Օզգուր Բեդին Հունվար 19, 2015 17:12 | RAZM.INFO - Հունվարի 16-ի երեկոյան Թուրքիայի Հաքքարի նահանգի Զապ քաղաքի ժանդարմերիայի բաժանմունքում սպանվել է զինծառայող, 22-ամյա Օզգուր Բեդին։ Նախնական տեղեկությունների համաձայն նրան սպանել է համածառայակիցը։ Continue reading

ԱՄՆ-ն Սիրիայում կռվող զինյալների մարզումները հավանաբար կսկսի գարնանը

Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբի Հունվար 19, 2015 17:00 | RAZM.INFO - ԱՄՆ-ի պաշտպանության նախարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է Սիրիայի ապստամբներին մարզելու ծրագրի ամերիկյան անձնակազմի թիվը հասցնել 1000-ի, հունվարի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին: Continue reading

Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Տավուշում զոհված զինծառայողը

Մարտական ծառայություն մեդալ Հունվար 19, 2015 16:46 | RAZM.INFO - Հունվարի 19-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է հունվարի 17-ին հակառակորդի գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը։ Continue reading

Քոբանիում է քրդական Փեշմերգեի երրորդ խումբը

Քրդական փեշմերգեի մարտիկները Հունվար 19, 2015 16:30 | RAZM.INFO - Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կառավարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին աջակցելու համար Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաք է ուղարկել Փեշմերգե ուժերի երրորդ խումբը (150 հոգի). Continue reading

Դոնեցկի մարտերի ընթացքում վրաստանցի 1 մարտիկ սպանվել է, ևս 3-ը՝ վիրավորվել

«Ինքնապաշտպանական ուժեր» Դոնեցկում Հունվար 19, 2015 16:25 | RAZM.INFO - Վրաստանի քաղաքացի 37-ամյա Թամազ Սուխիաշվիլին երեկ՝ հունվարի 18-ին, մահացել է Դոնեցկում մարտական գործողությունների ընթացքում։ Եվս 3 վրաստանցի մարտիկ վիրավորվել են։ Continue reading

Թուրքիան կարող է ավելացնել Աֆղանստանում իր զինծառայողների թիվը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու Հունվար 19, 2015 15:40 | RAZM.INFO - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 19-ին հայտարարել է, որ Թուրքիան գալիք տարում կավելացնի Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող թուրքական բանակի զինվորների թիվը՝ 700 –ից հասցնելով 1100-ի Continue reading