Daily Archives: Հունվար 5, 2015

Պաշտոնափոխություններ ադրբեջանական բանակում. փոխվել է 1-ին ԲԿ-ի հրամանատարը

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն Հունվար 5, 2015 17:25 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 5-ին, հայտնի է դարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում առանցքային 2 պաշտոնափոխության մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով պաշտպանության նախարարությանը հայտնում են, որ գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովն ազատվել է բանակային զորամիավորումներից մեկի հրամանատարի պաշտոնից Continue reading

Ձերբակալվել է Թուրքիայի սահմանն անօրինական հատած երեք անձ

Թուրք-սիրիական սահման Հունվար 5, 2015 15:45 | RAZM.INFO - Թուրքիայի անվտանգության ուժերը դեկտեմբերի 4-ին Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգի Սեյլանփինար քաղաքում ձերբակալել են Թուրքիայի սահմանն անօրինական հատած երեք անձի, ովքեր կասկածվում են «Քրդական դեմոկրատական միություն» (PYD) կազմակերպությանն անդամակցելու մեջ:  Continue reading

ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս բերելու ժամկետը կարող է վերանայվել

Աֆղանստանում իջեցնում են Միջազգային անվտանգության աջակցության ուժերի դրոշը Հունվար 5, 2015 15:35 | RAZM.INFO - Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս բերելու ժամկետն անհրաժեշտության  դեպքում կարող է վերանայվել և  երկարաձգվել, հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Continue reading

Թուրքական ժանդարմերիան 154 մլն դոլարով անլար կապի համակարգ է ստեղծում

Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարությունը ծանոթանում է JEMUS տեղեկատվական համակարգին Հունվար 5, 2015 14:23 | RAZM.INFO - 2014-ի դեկտեմբերի 30-ին Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը թուրքական ռազմարդյունաբերական «Ասելսան» ընկերության հետ մոտ 154 մլն ամերիկյան դոլարի պայմանագիր է ստորագրել, որով ընկերությունը անլար կապի ցանց է ստեղծելու Ժանդարմերիայի համար։ Continue reading

Թուրք զինծառայողն անցել է թուրք-սիրիական սահմանը և անհետ կորել

Թուրքիայի զինծառայողները թուրք-սիրիական սահմանի մոտակայքում Հունվար 5, 2015 14:11 | RAZM.INFO - Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից հարավային Գազիանթեփ նահանգի Յավուզլու գյուղում սահմանապահ ծառայություն իրականացնող ենթասպա Օզգյուր Օրսը Սիրիայի կողմից սահմանն անօրինական խախտած մի խմբի դեմ գործողություն իրականացնելիս 2015-ի հունվարի 1-ին անցել է Սիրիայի սահմանը և անհետացել։ Continue reading

Գյուլենական շարժումը գրանցվել է «Կարմիր գրքում»

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ Հունվար 5, 2015 13:18 | RAZM.INFO - Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի 2014-ի վերջին նիստին որոշվել է Գյուլենական շարժումը գրանցել  «Կարմիր գրքում» (Թուրքիայի անվտանգության հույժ գաղտնի պետական փաստաթուղթ է, որի մեջ գրանցված են պետության թշնամիներն ու սպառնալիք համարվող կառույցները):   Continue reading

Թուրքական բանակում զինծառայողը սպանել է համածառայակցին

Սպանված զինծառայողի հուղարկավորությունը Հունվար 5, 2015 12:25 | RAZM.INFO - Թուրքիայի հարավ-արևմտյան Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե գավառի Սիրիայի սահմանին տեղակայված զորամասում պահակային ծառայություն իրականացնող  21-ամյա թուրք զինծառայող Էմրահ Չալքընը 2015-ի հունվարի 3-ին սպանվել է համածառայակցի կրակից։ Continue reading

Իրադրությունն առաջնագծում շարունակում է լարված մնալ. ՊԲ

Հունվար 5, 2015 11:54 | RAZM.INFO - Իրադրությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում մնում է լարված, և հակառակորդը շարունակում է ինտենսիվ  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը առաջնագծի ողջ երկայնքով Continue reading