Monthly Archives: Հունվար 2015

Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել ուսումնական զորամասում սպանության դեպքի հետ կապված

Պաշտպանության նախարարի շտապ խորհրդակցությունը զինծառայողի սպանության գործի ծառայողական քննության առնչությամբ Հունվար 31, 2015 21:02 | RAZM.INFO - Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկում հունվարի 29-ին զինծառայողի սպանության միջադեպի կապակցությամբ այսօր` հունվարի 31-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել Continue reading

Ադրբեջանը հայտնում է առաջնագծում սպանված իր զինծառայողի մասին

Ադրբեջանցի զոհված զինծառայող Հունվար 31, 2015 17:40 | RAZM.INFO - Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն արձագանքել է Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությանն այն մասին, որ հունվարի 31-ին ՊԲ ստորաբաժանումներն իրականացրել են պատժիչ գործողություն և շարքից հանել հակառակորդի 2 հենակետ, առնվազն 2 զինծառայող ու խոցել մարդատար մեքենա։ Continue reading

[լրացված] Պաշտպանության բանակը հակառակորդի երկու մարտական դիրք է շարքից հանել

ՊԲ հրամանատարը զորավարժության ընթացքին ծանոթանալիս Հունվար 31, 2015 15:13 | RAZM.INFO - Արցախի անվտանգությունն ապահովելու նպատակով Պաշտպանության բանակի  առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին` ժամը 13:00-14:00-ի սահմաններում, դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել են հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Continue reading

Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել են նրա 4 համածառայակիցները

ՀՀ քննչական կոմիտե Հունվար 30, 2015 15:42 | RAZM.INFO - Երևանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Հայկազ Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 անձ։ Continue reading

Թուրքական ընկերությունը տեղական զենիթային հրթիռներ է փորձարկել

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ S-70 Sea Hawk (TCB-66) ուղղաթիռը Հունվար 30, 2015 15:27 | RAZM.INFO - Թուրքական «Ռոքեթսան» ընկերությունն իր ամսագրի հունվարյան համարում հայտնում է Lazer UMTAS նոր հրթիռային համակարգի փորձարկումների մասին, որոնք սկսվել են դեռևս 2014-ի սեպտեմբերին։ Աշխատանքներ են տարվում հրթիռը S-70 Sea Hawk (TCB-66) ուղղաթիռին հարմարեցնելու համար։ Continue reading

Բունդեսթագը հաստատել է քրդական Փեշմերգեի մարտիկներին մարզելու որոշումը

Գերմանիայի խորհրդարանի (Բունդսթագ) ստորին պալատը Հունվար 30, 2015 13:44 | RAZM.INFO - Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) ստորին պալատը հունվարի 29-ին հաստատել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող քրդական Փեշմերգե ուժերին մարզելու մասին առաքելության նախագիծը Continue reading

Թուրքիայում անցկացվել է թիկունքային ապահովման նավերի ուսումնական զորավարժություն

Զորավարժությանը մասնակցած TCG Yarbay Kudret Güngör (A-595) հրամանատարաշտաբային տանկերը Հունվար 30, 2015 13:38 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ հրամանատարությունը թիկունքային ապահովման նավերի և նրանց անձնակազմի աշխատունակությունը ստուգելու նպատակով Իզմիրի ծովածոցում անցկացրել է ուսումնական զորավարժություն, որն ավարտվել է հունվարի 28-ին։ Continue reading

Հունվարի 28-29-ին Թուրքիայում ինքնասպան է եղել 2, սպանվել՝ 1 զինծառայող, ևս մեկը ինքնասպանության փորձ է կատարել

Հունվարի 28-ին սպանված թուրքական ժանդարմերիայի ենթասպա Էմրե Գյունալանը Հունվար 29, 2015 21:37 | RAZM.INFO - Քոջաելիում հունվարի 28-ին ինքնասպան է եղել Թուրքիայի ԶՈւ ցամային զորքերի մեկ ժամկետային զինծառայող, հունվարի 29-ին  ինքնասպան է եղել ռազմաօդային ուժերի զինվորական ուսումնական գնդում ծառայող մեկ ժամկետային զինծառայող Continue reading

«Ռոքեթսան» ընկերությունը ներկայացրել է Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռների սպառազինման իր ծրագիրը

Անկարայի «Գյուվերջինլիք» օդանավակայանում տեղակայված 5-րդ գլխավոր հետազոտման կենտրոնական հրամանտարության սպասարկման կենտրոն. աղբյուրը՝ «Անադոլու» լրատվական գործակալություն Հունվար 29, 2015 16:20 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ–ի՝ Անկարայի «Գյուվերջինլիք» օդանավակայանում տեղակայված 5-րդ գլխավոր հետազոտությունների կենտրոնական հրամանատարության սպասարկման կենտրոնը հունվարի 27-ին հյուրընկալել է թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Continue reading

Դաղստանում ոստիկանները ոչնչացրել են 2 զինյալի

Դաղստանի զինյալներ Հունվար 29, 2015 14:51 | RAZM.INFO - Հունվարի 27-ի գիշերը Դաղստանի իրավապահ ծառայության աշխատակիցները ոչնչացրել են երկու զինյալի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Դաղստան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ներքին գործերի նախարարությանը։ Continue reading