Daily Archives: Դեկտեմբեր 10, 2014

Թուրքիան հայտարարել է Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանների ականազերծման մրցույթ

Ականազերծման աշխատանքներ Թուրքիայում Դեկտեմբեր 10, 2014 20:23 | RAZM.INFO - Թուրքիան Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի (Նախիջևան) հետ սամանների՝ ընդահնուր թվով 225 ականապատ տարածքներում ականազերծում իրականացնելու նպատակով հայտարարել է մրցույթ, որին մասնակցության հայտ ներկայացրած կազմակերպությունների թվում է Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը՝ «ԱՆԱՄԱ»-ն։ Continue reading

Թուրքիան չի ճանաչում ռուս-աբխազական գործընկերության համաձայնագիրը

Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Թամարա Բարուչաշվիլին և Մևլյութ Չավուշօղլուն Դեկտեմբեր 10, 2014 19:55 | RAZM.INFO - Կարսում 2014-ի դեկտեմբերի 10-ին հանդիպել են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Եռակողմ հանդիպումներից առաջ նախարարներն անցկացրել են երկկողմ ձևաչափով հանդիպումներ։ Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է «Տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության» ուղեցույցեր

Ադրբեջանի ԶՈւ տեղեկատվական անվտանգության ուղեցույց Դեկտեմբեր 10, 2014 18:43 | RAZM.INFO - Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է տեղեկատվական անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնց շրջանակներում հրատարակել են «Տեղեկատվական անվտանգություն» և «Ֆիզիկական անվտանգություն» թեմաներով ուղեցույցեր՝ նախատեսված ԶՈւ զինծառայողների համար։ Continue reading

Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը մասնակցում է տեղական և միջազգային սեմինարների

Ադրբեջանի զինված ուժերի հավաքական տարբերանշանը Դեկտեմբեր 10, 2014 17:42 | RAZM.INFO - Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դեկտեմբերի 9-ից 12-ը անցկացվում է սեմինար՝ ուղղված Կասպից ծովում էներգետիկ կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանն ու դրա մարտական պլանի կատարելագործմանը։ Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ում օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ գումարվել է նիստ

Ադրբեջանում արդյունքների ամփոփման նիստ օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ Դեկտեմբեր 10, 2014 17:18 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 9-ին ուսումնավարժական կենտրոններից մեկում այդ երկրում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդների մասնկացությամբ գումարել է նիստ։  Continue reading

Թուրքիայի պաշտպանության նախարար. թուրքական բանակի համար լավագույնը խառը համալրման համակարգն է

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ Դեկտեմբեր 10, 2014 12:42 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ ինքը սխալ է  համարում բանակի ամբողջապես պրոֆեսիոնալ համակարգի անցնելու ծրագիրը: Այս մասին նա հայտնել է դեկտեմբերի 9-ին, երբ Թուրքիայի խորհրդարանն հաստատել է «գումար ծառայության փոխարեն» նախագիծը: Continue reading

Վրաստանը կշարունակի Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ առաքելությունը

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ առաքելության մեկնող զինծառայողները Դեկտեմբեր 10, 2014 11:26 | RAZM.INFO - Վրաստանը դարձյալ խաղաղապահների խումբ է ուղարկում Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ չնայած դեռևս պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հոկտեմբերին նշել էր, որ 150 հոգանոց զորախումբը դեկտեմբերին դուրս է գալու աֆրիկյան այդ երկրից՝ էբոլա վիրուսով չվարակվելու համար։ Continue reading

Թուրքիան պետք է վերջ տա իր սադրանքներին. Կիպրոսի նախագահի պաշտոնակատար Յաննիկիս Օմիրու

Թուրքական Barbaros հետազոտական նավը Դեկտեմբեր 10, 2014 10:37 | RAZM.INFO - Հունաստանի փոխվարչապետը և Կիպրոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են, որ հետևողական են լինելու Կիպրոսի տնտեսական գոտուց Թուրքիայի ռազմանավերի դուրսբերման հարցում: Continue reading