Daily Archives: Նոյեմբեր 25, 2014

Թուրքիան միացել է քրդական Փեշմերգե զորաջոկատների վերապատրաստմանը

Քրդական անվտանգության ուժերի և Իրաքի զինված ուժերի զինվորները Բաղդադի հյուսիսում: Աղբյուր՝ REUTERS Նոյեմբեր 25, 2014 22:40 | RAZM.INFO - Թուրք ռազմական մասնագետներն Իրաքի հյուսիսում շուրջ մեկ ամիս է մարզում են ԻՊ դեմ պայքարող փեշմերգեի 230 մարտիկ: Տեղեկությունը հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ նմանատիպ մարզումները շարունակական են լինելու, քանի դեռ անհրաժեշտություն կա: Continue reading

Բելառուսը և Թուրքիան ընդլայնում են ռազմական համագործակցությունը

Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ Օլեգ Բելոկոնևը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Նեջդեթ Օզելը Նոյեմբեր 25, 2014 18:40 | RAZM.INFO - 2014-ի նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակությունը։ Բելոկոնևը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի հետ։ Continue reading

Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազա է ժամանել աշնանային զորակոչի առաջին խումբը

Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի՝ զորավարժությանը մասնակից զինծառայողները Նոյեմբեր 25, 2014 18:02 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան աշնանային զորակոչի ընթացքում համալրվել է առաջին 100 զինծառայողով, որոնք բոլորը մինչ այդ դասընթացներ են անցել ՌԴ ԶՈւ ռազմական օկրուգների ուսումնական կենտրոններում։ Continue reading

Վրաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլի Նոյեմբեր 25, 2014 17:12 | RAZM.INFO - Վրաստանը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ռուս-աբխազական ռազմավարական համաձայնագրին և այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է հատուկ նիստ հրավիրել։ Վրաստանյան Newsgeorgia կայքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին։ Continue reading

Թուրքիան, Պակիստանը և Աֆղանստանը համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրք-աֆղանա-պակիստանյան զորավարժությունից Նոյեմբեր 25, 2014 13:41 | RAZM.INFO - 2014թ նոյեմբերի 22–29-ը Անկարայում անցկացվող համատեղ զորավարժությանը մասնակցում են երեք երկրների հատուկ նշանակության ջոկատներ և բնական աղետների ժամանակ արձագանքող որոնողափրկարարական խմբեր: Continue reading

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին. աղբյուրը՝ Newseurope Նոյեմբեր 25, 2014 13:25 | RAZM.INFO - Դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ մասնակցելու թուրք-ռուսական «Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» (ÜDİK) երրորդ նիստին։ Continue reading

ՆԱՏՕ-ն իրականացրել է կիբերանվտանգության լայնածավալ զորավարժություն

Նոյեմբեր 25, 2014 13:04 | RAZM.INFO - Նոյեմբերի 18-21 Էստոնիայում անցկացվել է ՆԱՏՕ-ի «Cyber Coalition 2014» կիբերանվտանգության զորավարժություն, որն իր ընդգրկմամբ խոշորագույնն է եղել մինչ այս իրականացված նմանատիպ զորավարժություններից:  Continue reading

Զաքիր Հասանովը ամփոփել է Ադրբեջանի ՌԾ և ՌՕ ուժերի զորավարժության արդյունքները

Զաքիր Հասանովը արդյունքների ամփոփման նիստում Նոյեմբեր 25, 2014 12:23 | RAZM.INFO - Նոյեմբերի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռազմածովային և ռազմաօդային ուժերի լայնամասշտաբ զորավարժությունն ամփոփող փակ նիստ է անցկացրել։ Նիստին մասնակցում էին ՌԾՈւ հրամանատարաշտաբային կազմը, ռազմանավերի հրամանատարները։ Continue reading