Daily Archives: Օգոստոս 8, 2014

Հակառակորդի կրակից Ներքին Կարմիրաղբյուր-Այգեպար ճանապարհին այրվել է մեքենա. տուժածներ չկան

Ծառերից այն կողմ ադրբեջանական դիրքերն են, որտեղից գյուղը կրակի տակ է պահվում Օգոստոս 8, 2014 23:28 | RAZM.INFO - Այսօր` օգոստոսի 8-ի երեկոյան, հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը` կրակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ: Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար ճանապարհին հակառակորդի կրակից մեքենա է այրվել, վարորդը կարողացել է դուրս պրծնել և փրկվել: Continue reading

Rheinmetall AG ընկերությունը 94 մլն դոլարի պայմանագիր է ստացել Գերմանիայի զինված ուժերից

Գերմանիայի ԶՈւ Leopard-2A4 տանկը վարժանքի ժամանակ Օգոստոս 8, 2014 19:35 | RAZM.INFO - Գերմանիայի զինված ուժերի պատվերով Rheinmetall AG ընկերությունը հաջորդ 4 տարիների ընթացքում՝ մինչև 2018 թվականը, կսպասարկի գերմանական բանակի խոշորագույն զորավարժարաններից մեկը, որը տեխնիկապես ամենահագեցվածներից մեկն է աշխարհում: Continue reading

Հակոբի հայտնվելը 3-րդ երկրում փրկություն կլինի նրա համար. գերության 1 տարին

Հակոբ Ինջիղուլյանը մոր հետ Օգոստոս 8, 2014 19:31 | RAZM.INFO - 2013 թվականի օգոստոսի 8-ին 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատեց հայ-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվեց հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Continue reading

Առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողները բուժում են անցնելու Թուրքիայում

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոսպիտալում Օգոստոս 8, 2014 19:23 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր՝ օգոստոսի 8-ին, այցելել է ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ՝ տեսակցելու վերջին շրջանում ադրբեջանական վարկածով «հայկական գնդակից» վիրավորված զինծառայողներին։ Continue reading

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովը՝ Կարեն Պետրոսյանի մահվան շուրջ

Օգոստոս 8, 2014 19:00 | RAZM.INFO - 2014-ի օգոստոսի 8-ին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունը օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը՝ առաջնագծում լարվածության մասին

Օգոստոս 8, 2014 18:29 | RAZM.INFO - Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբինշփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին: Continue reading

Հնդկաստանը բացում է ռազմական արդյունաբերությունն արտասահմանյան ներդրումների համար

Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ նախագծման BrahMos գերձայնային հրթիռը Օգոստոս 8, 2014 18:07 | RAZM.INFO - Հնդկաստանի կառավարությունը արտասահմանյան ներդրողների ավելի լայն հնարավորություն է տվել մասնակցելու երկրում ռազմական նշանակության գույքի արտադրությանը: Continue reading

Կարմիր խաչի հայտարարությունը Ադրբեջանում մահացած Կարեն Պետրոսյանի մասին

Կարմիր խաչի երևանյան գրասենյակ Օգոստոս 8, 2014 16:06 | RAZM.INFO - «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի քաղաքացին օգոստոսի 7-ին անցել է միջազգային սահմանն ու գտնվելով Ադրբեջանում մահացել է։ Continue reading

Օգոստոսի 7-8-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց. ՊԲ

Օգոստոս 8, 2014 15:29 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 420 անգամ Continue reading

[հավելում] Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է երեկ սահմանն անցած գերի Կարեն Պետրոսյանի մահվան մասին

Օգոստոս 8, 2014 14:51 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, որն անցել է սահմանը, հայտնվել Թովուզի շրջանում ու ձերբակալվել, մահացել է այսօր՝ օգոստոսի 8-ի առավոտյան, ըստ աղբյուրի, Continue reading