Daily Archives: Օգոստոս 2, 2014

ՊԲ-ն հետևում է ադրբեջանական զրահատեխնիկայի ցանկացած շարժի ու պատրաստ է համարժեք պատասխան տալ

Օգոստոս 2, 2014 21:39 | RAZM.INFO - Ադրբեջանական լրատվամիջոցներն օգոստոսի 2-ին լուրեր և լուսանկարներ էին շրջանառել, որ Ադրբեջանի զինուժը զրահատեխնիկա՝ տանկեր ու զրահամեքենաներ է կուտակում Հայաստանի հետ սահմանին, մասնավորապես՝ Աղդամի հատվածում: Continue reading

ՀՀ նախագահը պարգևատրել է հակառակորդի դիվերսիան կասեցնելիս զոհված զինծառայողներին

Օգոստոս 2, 2014 16:32 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն պարգևատրվել են վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետմղելիս զոհված զինծառայողները: Continue reading

Հուլիսի 31-ին հակառակորդի դիվերսիան կասեցրած զինծառայողը պարգևատրվել է Արիության մեդալով

ՀՀ Արիության մեդալ Օգոստոս 2, 2014 16:15 | RAZM.INFO - Հուլիսի 31-ին հակառակորդի դիվերսիան կասեցնելիս վիրավորվել էր ՊԲ շարքային զինծառայող Նորայր Միքայելի Քամալյանը: Նա պարգևատրվել է Արիության մեդալով: Continue reading

ՊԲ 3 զինծառայող թեթև վնասվածքներ են ստացել. հայկական զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին

Օգոստոս 2, 2014 15:44 | RAZM.INFO - Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը զոհվել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը Continue reading

Ադրբեջանի 2 քաղաքացի ցմահ ազատազրկվել է Իրանի օգտին լրտեսության համար

Օգոստոս 2, 2014 14:45 | RAZM.INFO - Օգոստոսի 1-ին Բաքվի՝ ծանր հանցագործությունների գծով դատարանը Ադրբեջանի քաղաքացիներ Հաֆիզ Վելիևին և Աղամիր Աղամիրովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով 274 հոդվածով, այն է՝ պետական դավաճանություն: Continue reading

Հակառակորդի դիվերսիան կասեցնելիս զոհված սպան պարգևատրվել է հետմահու

Արցախի «Արիության համար» մեդալ Օգոստոս 2, 2014 13:22 | RAZM.INFO - Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող Continue reading

Նման գործելաոճի պահպանման դեպքում հայկական զինուժը կպատժի ավելի խիստ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիր Օգոստոս 2, 2014 12:44 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին։ Continue reading

ՊԲ-ն հրապարակել է հակառակորդի դիվերսիոն խմբի թողած սպառազինության լուսանկարները

ՌՊԳ-7 նռնականետ թերմոբարիկ նռնակներով Օգոստոս 2, 2014 12:16 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հանդես է եկել օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի սահմանին կասեցված հետախուզադիվերսիոն փորձին վերաբերող հրապարակմամբ Continue reading

Դիվերսիոն ներթափանցման փորձ Արցախի սահմանին. հակառակորդն ունի 4 զոհ, մենք նույնպես կորուստ ունենք

Տավուշի մարզի սահմանապահ դիրք Օգոստոս 2, 2014 11:32 | RAZM.INFO - Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Արցախի հատվածում՝ Մարտակերտի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով տվել է առնվազն 4 զոհ։ Continue reading

[հավելում] Ադրբեջանը հայտնում է «հայկական հարձակման» հետևանքով ևս 2 զոհի, 4 վիրավորի մասին

Օգոստոս 2, 2014 3:35 | RAZM.INFO - Ադրբեջանական Bizimyol կայքի աղբյուրներով՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը «հայկական կողմի հարձակման պատճառով» ադրբեջանական զինուժն Աղդամում ունի 2 զոհ, 4 վիրավոր Continue reading