Category Archives: Թվեր

Իսրայելի ռազմարդյունաբերական արտահանումները 2019-ին

իսրայելական Heron ԱԹՍ Հունիս 25, 2020 17:01 | RAZM.INFO -

2019-ի ընթացքում իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունները տարբեր երկրների հետ կնքել են ընդհանուր շուրջ 7.2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ արտահանման պայմանագիր: Սա շուրջ 300 մլն դոլարով պակաս է 2018թ. ցուցանիշից:

Continue reading

Ադրբեջանական բանակում զինվոր է ինքնասպան եղել

Ապրիլ 2, 2012 7:45 | RAZM.INFO - Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ Ֆիզուլու շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել ադրբեջանական բանակի զինծառայող Էլմիր Ադիլ օղլու Քերմիովը, ծնված 1992 թվականին։ Սա, ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների, Ադրբեջանի զինված ուժերի 19-րդ կորուստն է այս տարվա ընթացքում և 5-րդ ինքնասպանությունը։

ԱՄՆ-ը 5 տարում Իսրայելին կտա 20.1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն

Նոյեմբեր 22, 2011 12:18 | RAZM.INFO - nosikot-ը գրում է, որ 2011-2016թթ., ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Իսրայելին կկազմի 20.1 մլրդ ամերիկյան դոլար, ընդ որում այդ օգնության երեք քառորդը կլինի զենքի և ռազմական տեխնիկայի տեսքով։ Ռուս բլոգերը նաև պարզել է, որ օրինակ` 2009 թվականին ԱՄՆ-ը Իսրայելին տրամադրել էր 2.55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն և դրա հիման վրա ենթադրում է, որ ռազմական օգնության ծավալները աճելու միտում ունեն։ Հավելենք նաև, որ ԱՄՆ-ը Իսրայելի խոշորագույն դոնորն է և քաղաքացիական, և ռազմական ծրագրերում։

Թուրքիան՝ տարածաշրջանի ռազմակրթական կենտրոն

Նոյեմբեր 3, 2011 10:29 | RAZM.INFO - Հետաքրքիր փաստեր՝ փորձագետ Լևոն Հովսեփյանի «Թուրքիայի զինված ուժերի արդիականացումն ու ռազմարդյունաբերությունը» (Երևան, 2010) գրքից... Համաձայն ռազմական գիտության, տեխնիկայի ու կրթության մասին Թուրքիայի և Ղազախստանի՝ 1994 թվականին ստորագրած պայմանագրի, Թուրքիան իր վրա էր վերցրել ղազախ կուրսանտների բոլոր ծախսերը։ Continue reading

Ո՞ր կառույցներն էին վայելում Հայաստանի բնակիչների վստահությունը 2007–2008 թթ.

Նոյեմբեր 2, 2011 7:42 | RAZM.INFO -

Որոշեցինք նոր խորագիր ավելացնել՝ «Թվեր», որի ներքո Ռազմինֆոն կներկայացնի ռազմական ոլորտին վերաբերվող վիճակագրություն։

Համաձայն «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ» (ՀՌԿԿ / CRRC) կազմակերպության հարցման տվյալների, քաղաքացիներն առավել վստահում էին բանակին (հարցվածների 40%) և Եկեղեցուն (հարցվածների 36%)։ Նույն այդ կառույցներն անվստահություն էին ներշնչում հարցվածների միայն երեք տոկոսին։ Հետաքրքիր է, թե այսօր այդպիսի հարցումն ինչ արդյունք կտա։ Ստորև՝ հաստատությունների աղյուսակն ամբողջությամբ. Continue reading

Ինքնասպանություններն ԱՄՆ զինված ուժերում 2010 թվականին

Հոկտեմբեր 16, 2011 16:31 | RAZM.INFO - Վերջին շրջանում շատ է խոսվում հայկական բանակում ինքնասպանությունների դեպքերի մասին: Ստույգ տվյալներ չունենալով՝ չեմ ուզում ենթադրություններ անել այն մասին, թե այդ դեպքերից քանիսն են իսկապես ինքնասպանություն և քանիսն են իրականում սպանություն կոծկելու փորձ։ Հավելյալ փաստերի և տվյալների առկայության դեպքում, թերևս, այս խնդրին էլ կանդրադառնամ։ Բայց հիմա ուզում եմ խոսել մեկ այլ հանգամանքի մասին։ Հետևելով սոցիալական ցանցերում քննարկումներին` ուշադրություն դարձրեցի, որ գերակշիռ է այն կարծիքը, թե ինքնասպանությունները (կամ ընդհանրապես հանցագործությունները) որպես նկատելի երևույթ հատուկ են միայն մեր բանակին, կամ էլ առնվազն բացակայում են լուրջ և կայացած բանակներում։ Continue reading